Ուղևորներին ՀՀ տեղափոխելու համար Վերին Լարս մեկնած ավտոբուսն արդեն տեղում է, նրանք ապահովվել են սննդով. դեսպանություն
INTERNATIONAL NEWS
Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները սննդով և առաջին անհրաժեշտության պարագաներով ապահովել են Վերին Լարսի անցակետում գտնվող ՀՀ քաղաքացիներին։
Այս մասին հայտնում է դեսպանության ֆեյսբուքյան էջը:
«Ուղևորներին Հայաստան տեղափոխելու համար Վերին Լարս մեկնած ավտոբուսն արդեն տեղում է, և որոշ ընթացակարգային գործընթացներից հետո ՀՀ քաղաքացիները կտեղափոխվեն Հայաստան»,-ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Tert.am–ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ հայկական «Ավազառ բուս» ուղևորափոխադրող ընկերությանը պատկանող ավտոբուսին Վերին Լարս անցակետից վրացական կողմից թույլ չեն տալիս մտնել Հայաստան: Վրաստանում Հայաստանի դեսպանության հանրային կապերի և տեղեկատվության բաժնի ղեկավար Հարություն Հայրապետյանը Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրել էր, որ խնդրով դեսպանությունը զբաղվում է:
Հայրապետյանը տեղեկացրել էր, որ ավտոբուսն անցակետում կանգնած է առավոտյան ժամը 6-ից: Նա վստահեցրեց՝ այս միջադեպը Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապ չունի, անթույլատրելի իր են գտել, փաստացի ապացույցը կա:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



