ԱՄՆ-ում հրաձգության հետևանքով 5 մարդ է զոհվել
INTERNATIONAL NEWSԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սան Խոսե քաղաքում հրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետւանքով զոհվել է 5 մարդ՝ ներառյալ հրաձգության ենթադրյալ հեղինակը, հաղորդում է ABC7 հեռուստաալիքը:
Դեպքը տեղի է ունեցել կիրակի լույս երկուշաբթի գիշերը: Ոստիկանները ստիպված են եղել զրահապատ մեքենա գործի դնել տուն մուտք գործելու և երկու վիրավորներին փրկելու համար:
Տուժած կինը և տղամարդը հիվանդանոց են տեղափոխվել, որտեղ, սակայն, մահացել են: Դեպքի վայրում ևս 3 մարմին է հայտնաբերվել:
Ենթադրվում է, որ հանցագործը կրակել է 4 հոգու վրա, ապա ինքնասպան եղել: Այլ կասկածյալներ ներկա պահին չկան: Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



