Հայկ Մարությանը պարգևատրել է բուժաշխատողներին
SOCIETYԵրևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Բուժաշխատողի օրվա առթիվ հյուրընկալել է առողջապահության ոլորտի ներկայացուցիչներին: Այս մասին հայտնում են քաղաքապետարանից:
Բարձր գնահատելով բժիշկների պատրաստվածությունը՝ քաղաքապետը շնորհակալություն է հայտնել նրանց անձնուրաց աշխատանքի և կարևոր առաքելության համար:
«Այն սերը դեպի մարդկությունը, էներգիան և պատասխանատվության զգացումը, որ ունեք ցանկացած դժվարին պայմաններում, գնահատանքի է արժանի»,- նշել է քաղաքապետը:
Երևանի առողջապահության ոլորտում ներդրած նշանակալի ավանդի, երկարամյա և անձնուրաց աշխատանքային գործունեության համար «Թիվ 2 բուժմիավորում» ՓԲԸ նյարդաբանական ծառայության ղեկավար Լիդիա Գիմոյանը պարգևատրվել է Երևան քաղաքի «Պատվավոր բժիշկ» հուշամեդալով:
«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի պոլիկլինկայի դպրոց-նախադպրոցական բաժնի բժիշկ, վիճակագիր Մարինե Նազարյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:
Առողջապահության ոլորտի մի շարք ներկայացուցիչներ էլ արժանացել են Երևանի քաղաքապետի պատվոգրերի և շնորհակալագրերի:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



