21-ամյա երիտասարդի գիշերային գողությունները՝ Երեւասնի կենտրոնում. Գողացել է չհրկիզվող պահարանները
SOCIETYՀունիսի 24-ին, ժամը 09.09-ին, ոստիկանություն է զանգահարել Իրանի քաղաքացի, ազգությամբ հայ 26-ամյա մի անհատ ձեռնարկատեր: Նա հայտնել է, որ Զաքյան փողոցում, արագ սննդի կետից գողություն է կատարվել:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնել են ոստիկանության Կենտրոնական բաժնի ոստիկանները: Նրանք պարզել են, որ գիշերը, տեխնիկական միջոցներ գործադրելով բացել են դռան փականն ու սննդի կետից գողացել հեռուստացույց եւ չհրկիզվող պահարանը, որի մեջ եղել է գումար:
Բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, պարզել են, որ գողությունները կատարել է Փարպեցու փողոցի 21-ամյա մի բնակիչ: Երիտասարդը տվել է խոստովանական ցուցմունք:
Ձեռնարկվում են միջոցառումներ երկու դեպքով էլ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



