Yerevan, 30.April.2026,
00
:
00
BREAKING


Քո­չա­րյա­նի նոր կար­գա­վի­ճա­կը

POLITICS

Երեկ Վերաքննիչ դատարանը բավարարել է մեղադրող ու տուժող կողմերի բողոքը և բեկանել առաջին ատյանի դատարանի երկու որոշումները: Ըստ այդմ՝ որոշվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանքը: Անկեղծ ասած, դա կանխատեսելի իրադարձություն էր, ու այս առումով որևէ անակնկալ չի գրանցվել։ Այն իրավիճակում, երբ դատարանները գտնվում են քաղաքական ու հասարակական պրեսսինգի տակ, այդ թվում՝ դատարանների դռներն արգելափակելու միջոցով, դժվար է ակնկալել, որ Արմեն Դանիել յանի նման դատավորը կհամարձակվի հակադրվել քաղաքական իշխանության ցանկություններին, քմահաճույքներին՝ անկախ նրանից, թե օրենքն ինչ է ասում։

Մյուս կողմից՝ Ռոբերտ Քոչարյանը, կարծես, հոգեբանորեն պատրաստ էր իրադարձությունների նման զարգացմանը, համենայն դեպս՝ «5-րդ ալիք» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ, անդրադառնալով Վերաքննիչ քրեական դատարանում տեղի ունենալիք դատական հերթական նիստին, նա ասել էր, որ «որևէ սպասելիք չունի այդ դատարանից և դատավորից»: Երկրորդ նախագահը նաև անդրադարձել էր հարցին, որ դատական նախորդ նիստի ժամանակ դատավորը հեռացել է՝ առանց լսելու պաշտպանող կողմի տեսակետը. մասնավորապես Քոչարյանը նշել է, որ դատավորի այդ վարքը չլսված է:

Երեկ էլ՝ դատավճռի մեկնարկից մի քանի ժամ առաջ, հայտարարություն տարածեց երկրորդ նախագահի գրասենյակը՝ նշելով, որ ո՛չ նախագահ Քոչարյանը, ո՛չ պաշտպանական խմբի անդամները և ո՛չ էլ Քոչարյանների ընտանիքի անդամները, ի նշան բողոքի, չեն մասնակցելու որոշման հրապարակմանը։

Սակայն շատ ավելի կարևոր է այն քաղաքական համատեքստը, որը ձևավորվել է այս գործի շուրջ։ Այս առումով՝ Քոչարյանի՝ նախօրեի հարցազրույցը հարուստ էր բացահայտ ու քողարկված մեսսիջներով։

Պատահական չէ, որ իր նշյալ հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանն ավելի շատ խոսում էր քաղաքականությունից, քան իրավական գործընթացից կամ հաջորդ օրը նշանակված դատական նիստից։ Երկրորդ նախագահը հավակնում է դառնալ իշխանությունից դժգոհ էլեկտորատի տրամադրությունների տրասնլ յատորը, ինչի մասին բացահայտորեն հայտարարեց «5րդ ալիք» հեռուստաընկերության եթերից։

«Այսօր ես մի բան եմ տեսնում. ձևավորվում է կոնսենսուս՝ մինուս մեկ ձևաչափով»,- ասել է Քոչարյանը՝ դարձյալ մշուշոտ թողնելով հարցի պատասխանը, թե ինչպես է կայացնելու քաղաքական կոնսոլիդացիա իր անձի շուրջ։ Կարծիք կա, որ երկրորդ նախագահն, ըստ ամենայնի, «խաղում է ժամանակի վրա»՝ վստահ լինելով, որ գործող իշխանության վարկանիշը շատ արագ անկում է ապրելու։ Թերևս այս նպատակով է նա շրջանառու դարձնում «կոնսենսուս՝ մինուս մեկ» բանաձևը։

Դեռևս ամիսներ առաջ Քոչարյանը խոստացել էր ուժեղ ընդդիմադիր առանցք ձևավորել գործող իշխանության դեմ։ Արդյո՞ք Քոչարյանի «կոնսենսուս՝ մինուս մեկ»-ն այս տրամաբանության մեջ է, թե՞ գործ ունենք միանգամայն նոր իրավիճակի ու քաղաքական կոնֆիգուրացիաների հետ։ Այս հարցի պատասխանը, թերևս, որևէ մեկը չունի, սակայն ակնհայտ է, որ Քոչարյանի կալանավորումը որևէ կերպ չի ազդելու նրա քաղաքական ծրագրերի վրա։ Այս պարագայում՝ նույնիսկ տեղին է հակառակ պնդումն անել՝ իր շուրջ կատարվողը երկրորդ նախագահին ավելի է մոտեցնում քաղաքականությանը, նույնիսկ՝ իշխանությանը վերադառնալու ցանկությանը, ինչի վերաբերյալ հարցին ևս նա շատ խորհրդավոր պատասխան տվեց։ Քոչարյանը, կամա, թե ակամա, դառնում է իշխանությունից դժգոհ հասարակական խմբերի քաղաքական համախմբման կենտրոնը, ու դա բխում է նաև իշխանության «սևերի» ու «սպիտակների» հակադրության կոնցեպտից

Իշխանությունը թույլ տվեց քաղաքական, իրավական սխալներ, որոնցից հմտորեն օգտվում է Ռոբերտ Քոչարյանը՝ լեգիտիմացնելով ընդդիմության առանցք լինելու իր կարգավիճակը;

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank