27-ամյա տղամարդը դպրոցի բակում կնոջ պարանոցից պոկել են շղթան եւ փախել. Ժամեր անց նրան գտել են
SOCIETYՀունիսի 24-ին, ժամը 19.55-ին, ոստիկանություն է զանգահարել 34-ամյա մի կին եւ հայտնել, որ մայրաքաղաքի Մարգարյան փողոցում գտնվող դպրոցի բակում իր պարանոցից պոկել են շղթան եւ փախել:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնել է ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը:
Բաժնի քրեական հետախույզները, դեպքից մի քանի ժամ անց, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Հալաբյան փողոցի սկզբնամասից, կողոպուտ կատարելու կասկածանքով բերման են ենթարկել մայրաքաղաքի 27-ամյա մի բնակչի, որը տվել է խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



