Նիհարել փորձողների տարածված սխալները. Ինչպես մաշել փորի ճարպը
LIFE
Blognews.am-ը․ Որոշ կանայք որովայնի շրջանում ճարպաշերտի գոյացություն են նկատում դաշտանադադարին նախորդող ժամանակաընթացքում: Դաշտանադադարը կարող է սկսվել 30-50 տարեկանում:
Անցումային այդ շրջանում կնոջ օրգանիզմում դանդաղում է էստրոգեն հորմոնի արտադրությունը: Եթե կինը նաև նստակյաց կյանք է վարում, դա կարող է հանգեցնել որովայնի հատվածում ճարպի առաջացմանը:
Գոյություն ունեն ճարպից ազատվելու երեք հիմնական ռազմավարություններ՝ ֆիզիկական մարզումների ավելացում, կալորիաների կարգավորում և անհրաժեշտ քանակությամբ ջրի օգտագործում: Այս երեք եղանակները կիրառելու դեպքում քաշի նվազումը երաշխավորված է:
Առողջապահության ազգային ինստիտուտները հետազոտություններ են անցկացրել և պարզել, որ ճարպի գոյացումը մեծ մասամբ պայմանավորված է գենետիկայով: Եթե ձեր մարմինը հակված է որովայնի հատվածում ճարպի պահպանմանը, ուրեմն՝ ճարպից ամբողջովին ազատվելը դրա դեմ պայքարի միակ միջոցն է:
Ճարպը հալեցնելու լավագույն միջոցն աերոբիկ վարժություններն են: Ֆիզիկական տարբեր վարժությունների շնորհիվ ձգվում են ձեր որովայնի պատերի մկանները, այդ մկանները ծածկող ճարպաշերտից կարելի է ազատվել այնպիսի վարժությունների միջոցով, որոնք նպաստում են սրտի արյան շրջանառության արագացմանը:
Հեծանիվ, լող և քայլք. ահա ճարպից ազատվելու հրաշալի եղանակներ: Եթե դուք սիրում եք լինել բաց օդում, ապա քայլարշավները, ժայռամագլցումը հրաշալի աերոբիկ վարժություններ են: Իհարկե, նման վարժանքներից առաջ խորհրդակցեք բժշկի հետ:
Բացի վարժություններից՝ անհրաժեշտ քանակությամբ ջուր խմելը և կալորիաների քանակը վերահսկելը նույնպես պարտադիր է: Այս երեք եղանակները կենսակերպ դարձնելը, անկասկած, կօգնի պահպանել ձեր գեղեցիկ կազմվածքը: