Yerevan, 02.November.2026,
00
:
00
BREAKING

«Եթե գոր­ծա­դի­րը ցան­կա­նում է ունե­նալ գրպա­նա­յին դա­տա­կան հա­մա­կարգ, ապա ոչինչ չենք ունե­նա­լու»

INTERVIEW

Դատաիրավական համակարգի շուրջ ստեղծված իրավիճակն ու հարցերը չսահմանափակվեցին միայն դատարանների մուտքերը փակելու հնարավոր հետևանքների մասին քննարկումներով: Հաշվի առնելով մի շարք հայտարարություններ, հրաժարականներ ու այս պահին առկա որոշակի տրամադրություններ՝ այս համակարգը շարունակում է ուշադրության կենտրոնում մնալ՝ հիմքում ունենալով դատական բարեփոխումների շղարշը:

Վերլուծելով այս համակարգում տիրող իրավիճակը՝ փաստաբան Երվանդ Վարոսյանը մեզ հետ զրույցում նախ ընդգծեց. «2018թ. մայիսյան դեպքերից հետո շատ համակարգեր, այդ թվում՝ դատականը, հավատացին, որ իրենք իսկապես անկախ են: Դատական համակարգում ստեղծվեց հետևյալ իրավիճակը. այն դատավորները, որոնք միշտ էին փորձել անկախ լինել, սկզբունքային էին և ունեցել էին սեփական դիրքորոշումը, զերծ էին կոռուպցիայից, սկսեցին էլ ավելի անկաշկանդ ու ազատ գործել: Մի ուրիշ խումբ դատավորներ, որոնք մշտապես սովոր էին այստեղ և այնտեղ գործ զեկուցել, հրահանգներ ստանալ, նրանց մոտ դիսոնանս էր սկսվել. չէին հասկանում՝ ի՞նչ պետք է լինի, իրենց ո՞վ պետք է ինչ-որ բան ասի:

Սա հենց այն պահն էր, երբ պետք էր սկսել դատաիրավական համակարգի բարեփոխումը: Պետք էր իրականացնել առկա գործիքակազմով և եթե հարկ էր՝ օրենքներում թեթևակի փոփոխություններ անելով: Հենց այդ պահին էր պետք սկսել այդ չկողմնորոշված, հրահանգի սպասող դատավորներից ազատվելու գործընթացը: Եթե մարդն ինքնուրույն գործելու կամք չունի և չունի նաև գիտելիք, ապա նա դատական համակարգում անելիք չունի»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Երվանդ Վարոսյանը՝ հավելելով, որ նոր դատական համակարգը պետք է կառուցվեր՝ հենվելով բացառապես այն դատավորների վրա, որոնք ինքնուրույն, օրենքի վրա հիմնված և օբյեկտիվ որոշումներ կայացնելու կամք ունեն:

«Իսկ ի՞նչ ունեցանք մենք: Մենք տևական ժամանակ ունեցանք ոչինչ: Բարձրագույն դատական խորհուրդը նույն կազմով շարունակում էր աշխատել: Ավելի շուտ՝ շարունակում էր փորձել դուր գալ գործադիր իշխանությանը, ինչը, ըստ իս, որոշակի ժամանակահատված ստացվում էր, հակառակ դեպքում հրաժարականներն ավել ի շուտ կսկսվեին:

Եվ այն ֆոնին, երբ դատական համակարգը մի կողմից փորձում է հավատալ, որ ինքն անկախ է, իսկ մյուս կողմից ԲԴԽ-ն փորձում է գործադիրի հետ իր հարաբերությունները լավացնել, մենք ունեցանք հետևյալ պատկերը. կայացվեց մեկ որոշում, որից հետո գործադիրը ջղայնացավ դատական համակարգի վրա:

Ջղայնացավ ու ասաց՝ բոլորիդ վեթթինգ կանեմ, խելոք նստեք տեղներդ: Իմ տպավորությամբ՝ այժմ դատական համակարգում անհասկանալի իրավիճակ է տիրում, որովհետև դատավորներն էլ չգիտեն, թե ի՞նչ է լինելու, իրենցից ինչ-որ բան ուզո՞ւմ են, թե՞ ոչ: Նաև չգիտեն, թե իրենք, ի վերջո, անկա՞խ են, թե՞ ոչ:

Բարձրագույն դատական խորհրդում եղան մի շարք հրաժարականներ, բայց ոչ ոք հանրությանը չասաց, թե, ենթադրենք, Պողոսն ինչո՞ւ հրաժարական տվեց և ինչո՞ւ հրաժարական չէր տալիս մեկ տարի առաջ:

Անգամ այդ գործընթացը տարօրինակ կերպով հավատ չի ներշնչում: Եվ ոչ միայն նրա համար, որ գաղտնի գործընթաց տեղի ունեցավ, այլև նրա, որ ԲԴԽ կազմից մի քանի անձինք շարունակում են պաշտոնավարել: Եվ ո՞վ է մեզ բացատրություն տալու՝ ո՞րն էր նրանց տարբերությունը:

Նոր իշխանության մեջ ծանոթ գտնե՞լը, ծառայություններ մատուցելուն պատրաստ լինե՞լը, թե՞ ինչ-որ այլ արժանիքների համար: Ի վերջո՝ մեզ ո՞վ է տալու այդ հարցերի պատասխանը: Եթե մենք պետք է առաջնորդվենք այդ չափանիշներով, ապա ինչո՞ւ էինք իշխանություն փոխում: Մեծ հաշվով, անհասկանալի է, թե ի՞նչ է տեղի ունենում, ինչո՞ւ է տեղի ունենում, ի՞նչ նպատակով և, ի վերջո, ո՞ւր ենք մենք հանգրվանել»,նշեց փաստաբանը:

Ինչ վերաբերում է դատական բարեփոխում ասվածին՝ Ե. Վարոսյանը նկատեց. «Դատական բարեփոխումներ բառակապակցությունը կմնա բառակապակցություն այնքան ժամանակ, քանի դեռ մենք ճանապարհային քարտեզ ու նպատակ չունենք:

Մեզ ոչ ոք չի ներկայացնում, թե ի՞նչ քայլեր են իրականացվելու, ի՞նչ ուղղությամբ և ո՞րն է նպատակը: Իսկ ամենակարևոր հարցն այն է, թե մենք այսօր ունե՞նք գործադիր իշխանություն, որն ուզում է իրեն հակառակվող դատական համակարգ ունենալ:

Մենք ունե՞նք այդ գործադիր իշխանությունը, որը պատրաստ է դրան: Կամա, թե ակամա, դատական համակարգը չպետք է գտնվի այն նժարին, որի վրա գործադիրն է: Դատական համակարգը հակառակ նժարին պետք է լինի: Եթե գործադիրը ցանկանում է ունենալ գրպանային, այսինքն, իր հետ նույն նժարին գտնվող դատական համակարգ, ապա մենք չենք ունենալու ոչինչ: Ինչպես նախորդ 30 տարիների ընթացքում, այդ դեպքում ևս ասվելու և նույն բառերը շարունակվելու են ասվել հաջորդ 30 տարում»:

Երվանդ Վարոսյանը շեշտեց՝ ժամանակը ցույց կտա, թե ինչ դատաիրավական համակարգ կունենանք. «Շատ կարճ ժամանակ հետո պատկերն արդեն կառարկայանա. այսինքն, պարզ կլինի՝ մենք ունենք անկախ դատական համակարգ, թե ունենք դատավորների հավաքածու, որի գլխին կախված է ԲԴԽ-ի սուրը, ինչն էլ անհաճո որոշումից հետո ամեն վայրկյան պատրաստ է լինելու կտրել այդ դատավորի գլուխը: Շատ կարճ ժամանակ հետո պարզ կլինի, թե մենք ինչ ենք ունենալու»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

IDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice