Լիբերիայում Էբոլա վիրուսով վարակվելու նոր դեպք է գրանցվել
INTERNATIONAL NEWSԼիբերիայում Էբոլա վիրուսով վարակվելու առաջին դեպքն Է գրանցվել վերջին մի քանի ամսվա ընթացքում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հղում անելով «Ասոշիեյթեդ պրես»-ին, վերականգնողական կենտրոնում Է գտնվում տասնամյա մի տղա:
Ավելի վաղ հաղորդվել Էր, որ Լիբերիան այդ հիվանդությունից ազատ Է հայտարարվել սեպտեմբերի 3-ին:
Էբոլա տենդի բռնկում Է տեղի ունեցել գրեթե երկու տարի առաջ Գվինեայում, այնուհետեւ վիրուսը տարածվել Է հարեւան Սիեռա Լեոնեում եւ Լիբերիայում: Ընդամենը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ Արեւմտյան Աֆրիկայում համաճարակի սկսվելուց ի վեր աշխարհում Էբոլա վիրուսով վարակվելու ավելի քան 28,6 հազար դեպք Է գրանցվել, մահացել Է ավելի քան 11,3 հազար մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



