Yerevan, 29.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ամենաուժեղ էներգետիկա ունեցող Կենդանակերպի նշանները

LIFE

Շարունակությունը՝ այստեղ:

Խոյ

Կրակի տարերքի ներկայացուցիչների շրջանում Խոյն ամենահզոր և առավել քայքայիչ էներգետիկան ունի։ Այս անձնավորությունները պատեր են քանդում իրենց երազանքին հասնելու ճանապարհին։ Նրանք չեն փնտրում շրջանցող ճանապարհներ, չեն խորամանկում ու պլաններ չեն կազմում։ Նրանց ներքին հզորագույն էներգետիկան բավարար է, որ հաղթահարեն ամենաբարդ խաչընդոտը։ Միևնույն ժամանակ՝ կատաղոթւյան պոռթկման պահին կամ պայքարի բովում Կենդանակերպի այս նշանին պատկանող անձինք դադարում են վերահսկել իրենց էներգիան, ինչի հետևանքով նրանց կողմից արտաբերված բառերը կարող են անեծք դառնալ այլ մարդկանց համար։

Առյուծ

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն օժտված են առավել ստեղծարար և վերահսկվող էներգիայով։ Առյուծները եսակենտրոն անձինք են։ Նրանք իրենց շրջապատին ապացուցելու ոչինչ չունեն, իրենց նպատակներին սովոր են հասնել սեփական ուժերով, և դրա համար էլ ուրիշի էներգիայով սնվելու կամ իրենց ճանապարհին հայտնված մարդկանց ոչնչացնելու կարիք Առյուծները պարզապես չունեն։ Բոլորն առանց այդ էլ հարգալից կերպով ազատում են նրանց ճանապարհը։ Միևնույն ժամանակ՝ Առյուծը հիանալի պաշտպանություն ունի, դրա համար էլ նրա վրա ունակ չէ ազդել Կենդանակերպի որևէ այլ նշան։

Աղեղնավոր

Կրակի նշանների մեջ ամենադրական ու ստեղծարար էներգիան Աղեղնավորներինն է։ Այս մարդիկ խաղաղասեր անձինք են, ովքեր պատրաստ են օգնության ձեռք մեկնել ցանկացած մարդու ու նույնիսկ նրան տալ իր էներգիայի մի մասը, եթե այն ուղղված լինի բարի գործին։ Աղեղնավորները շատ տաղանդներ ունեն և, միևնույն ժամանակ, նրանք հարմարվում են տառացիորեն յուրաքանչյուրի հետ, իսկ դա նշանակում է, որ նրանք պարզապես անհրաժեշտություն չունեն գործել մարդկանց թիկունքում ու խութեր ստեղծել նրանց համար, անեծքներ տեղալ կամ մանիպուլյացնել շրջապատին։ Կյանքը սոսկ ապացուցում է, որ նմանատիպ մոտեցումը պակաս արդյունավետ չէ ինքնաիրացման տեսանկյունից, քան Խոյերի քայքայիչ էներգիան։

Ցուլ

Կրակի այս երեք նշանների մեջ ամենահզոր էներգետիկայով օժտված է Ցուլը։ Սա ստեղծարար, ամուր էներգիա է, որը Ցուլին օժտում է անհավանական համառությամբ ու օգնում է չընկրկել դժվարությունների առջև։ Հենց շնորհիվ իր ներքին պոտենցիալի Ցուլերը միշտ հասնում են իրենց նպատակներին։ Սակայն այս մարդկանց հետ պետք է զգույշ լինել։

Ցուլերը խաղաղասեր անձինք են, բայց եթե նրանց լրջագույն վիրավորանք հասցնես, պատասխան արձագանքն անմիջապես կհետևի։ Զայրույթի պահին Ցուլի արտաբերած բառերը հաճախ մարգարեական են լինում ու կարող են նեղացնողի համար անեծք դառնալ։

Այծեղջյուր

Առավել անկրկնելի էներգետիկա ունի Այծեղջյուրը։ Հողի նշանների մեջ սա ամենաիմաստուն, բայց միևնույն ժամանակ՝ առավել սառնասիրտ ու փակ նշանն է։ Նա ունի Սատուրնի ծանր էներգետիկան, որի շնորհիվ Այծեղջյուրը ճնշում է իրեն շրջապատող անձանց։

Մարդիկ չեն շտապում մտերմանալ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների հետ, քանի որ մեծ մասամբ Այծեղջյուրներն էներգետիկ վամպիրներ են լինում, ովքեր, ուզում են դա թե ոչ, սնվում են այլ մարդկանց էներգիայով։ Բացի դրանից, նրանք վատ աչք ունեն, իսկ դա նշանակում է, որ վիրավորանքներն ու նեղացածությունն այս մարդը երբեք անպատասխան չի թողնի։

Կույս

Հողի նշանների մեջ Կույսը ամենադրական նշանն է, ինչին նպաստում է հավասարաչափ բաշխված պոզիտիվ էներգիան։ Էներգետիկ մակարդակում այս մարդիկ հիանալի պաշտպանված են, ինչը նրանց թույլ է տալիս հավասարի պես շփվել տառացիորեն Կենդանակերպի ցանկացած նշանի հետ։

Կույսերի մեջ նաև նախանձ չկա, որը կբորբոքեր նրանց ու կստիպեր շուրջբոլորը չարություն տարածել։ Ընդհակառակը, Վեներա մոլորակի հովանավորյալներն այս աշխարհ են եկել՝ քաոսը վերացնելու ու ամենուր կարգուկանոն հաստատելու համար։

Ձկներ

Ձկների նշանի ներկայացուցիչների էներգետիկան այնքան էլ ուժգին չէ, և դրա համար էլ այս մարդիկ հաճախ են դառնում էներգետիկ վամպիրների զոհը։ Միևնույն ժամանակ՝ Ձկներն իրենք չար աչք չունեն ու չեն կարող մարդու վրա վատ ազդել։ Բացի դրանից, Նեպտունի հովանավորյալները մի զարմանալի ունակություն ունեն։

Նրանք այնքան զարգացած կանխազգացում ունեն, որ շատ պարզ ու արագ զգում են, թե ում կողքին իրենց կարող են հարմարավետ զգալ, և ումից է պետք հեռու փախչել։ Ավելին, Ձկներն ինտուիտիվ մակարդակում զգում են շահավետ առաջարկներն ու ոլորտները, ուր կարող են հաջողության հասնել։

Խեցգետին

Առավել վտանգավոր էներգետիկա ունեն Խեցգետինները։ Ունենալով ոչ ամենաուժեղ ներքին ներուժը, Խեցգետինները, ինչպես և Ձկները, ընկնում են էներգետիկ վամպիրների ազդեցության տակ։ Միևնույն ժամանակ այս նշանին պատկանող անձինք բավականին նախանձ են, իսկ դա նշանակում է, որ չարության կամ բարկության պոռթկման պահին կարող են վնաս հասցնել մարդուն։

Նրանց պարզապես անհրաժեշտ է զուգընկեր, ով կամրապնդի նրանց հավատն իրենց ուժերի մեջ ու ամեն կերպ կաջակցի Խեցգետնին։ Հակառակ դեպքում նրանք կսկսեն կուտակել բացասական լիցքերն իրենց մեջ ու փչացնել շրջապատող անձանց կյանքը։ Ի դեպ, Խեցգետիններից կարելի է սպասել ամենատարբեր նեգատիվ փոխազդեցությունների կիրառում։

Կարիճ

Ջրի նշանների և առհասարակ ողջ Կենդանակերպի մեջ ամենահզոր ու, միևնույն ժամանակ, ամենավտանգավոր էներգետիկ պոտենցիալն ունեն Կարիճները։ Այս անձնավորությունները չափազանց վրեժխնդիր են ու անգութ իրենց վրեժի ծարավը հագեցնելիս, և դրա համար էլ, իրենց ողջ նեգատիվը դեպի իրենց նեղացրած անձն ուղղելով՝ կարող են նրան լուրջ վնաս հասցնել կամ էլ առհասարակ ոչնչացնել։

Բացի դրանից, Կարիճները կարող են մարդկանց կարդալ, իսկ նրանց հայացքը և բառն օժտված են անհավանական ուժով։ Նրանք կարող են ուժեղ գուշակներ ու կախարդներ դառնալ, ընդ որում, մեծ մասամբ աշխատում են սև կործանարար կախարդանքի գոտում։ Եվ վերջապես, Կարիճները հայտնի էներգետիկ վամպիրներ են, որոնց թույլ և անպաշտպան էներգետիկա ունեցող մարդիկ գերադասում են շրջանցել։

Երկվորյակներ

Սա թեթև ու լուսավոր նշան է, թեպետև՝ հայտնի խորամանակությամբ։ Երկվորյակները թեթև են շփման մեջ, նրանց հետ շփվելով՝ մարդը հանգստանում է, թուլանում լարվածությունից ու չի մտածում պաշտպանության մասին։ Հնարավոր է, դա պատահում է այն պատճառով, որ օժտված լինելով բավականին հզոր էներգետիկայով, Երկվորյակները հիանալի են պաշտպանում ոչ միայն իրենց, այլև այն մարդուն, ով նրանց հետ մտերիմ շփման մեջ է գտնվում։

Միևնույն ժամանակ իրենք՝ այս նշանի ներկայացուցիչները չեն սնվի այլոց էներգիայով ու նրանց վնաս չեն պատճառի, հատկապես կախարդանքի դիմելու միջոցով։ Նրանք կարող են խաբել, կարող են հիասթափվել ձեր մեջ, բայց հաստատ չեն անիծի։

Ջրհոս

Ջրհոսները հայտնի ինտրավերտներ են, ովքեր զբաղված են իրենք իրենցով ու իրենց սեփական զարգացմամբ։ Նրանք ժամանակ չունեն այլոց ճակատագրերով հետաքրքրվելու համար, առավել ևս՝ դրանցում մասնակցություն ունենալու համար։ Նրանց համար դա բացարձակապես հետաքրքիր չէ։ Այդ պատճառով էլ այդ մարդկանցից վտանգ սպասել չարժե, զգուշանալ՝ առավել ևս։

Նրանք այնքան չեն իջնի, որ անիծեն ուրիշ մարդկանց կամ փորձեն մանիպուլյացիայի ենթարկել նրանց՝ իրենց իսկ օգտի համար։ Ջրհոսները վեր են կանգնած դրանից, և, բացի դրանից էլ, հիանալի պաշտպանված են արտաքինից ազդեցություններից, և դրա համար էլ իրենց էներգիան կենտրոնացնում են այն բանի վրա, ինչն իրենց համար իսկապես հետաքրքիր է։

Կշեռք

Օդի նշանների մեջ սա ամենահզոր նշանն է, ով օժտված է ստեղծարար ու վերականգնող էներգիայով։ Տվյալ նշանի տակ ծնվում են հայտնի ստեղծագործող անհատներ, ովքեր այս աշխարհ գեղեցիկն են բերում։ Ավելին, Կշեռքներն ընկերասեր են, իսկ նրանց հետ շփումը հավասար է հոգեբանական վերականգնմանը։ Եվ այդ ամենը՝ այն պատճառով, որ այս մարդիկ հաճույքով իրենց էներգիան կիսում են այն մարդու հետ, ով դրա կարիքն ունի։ Եվ դա նրանց իսկապես երջանիկ է դարձնում։

Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundIdram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community