Խարբերդի ամառանոցների տարածքում հրդեհ է բռնկվել. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
SOCIETYՀունիսի 26-ին՝ ժամը 19:18-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Խարբերդի ամառանոցներում. այրվում է խոտածածկ տարածք:
Ըստ ԱԻՆ կայքի՝ հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ:
Ժամը 20:07-ին հրդեհի բարդության «թիվ 2 կանչով» դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:27-ին, մարվել՝ 21:18-ին:
Այրվել են ինքնաշեն փայտյա տնակը (8 քմ), հարակից ծածկի փայտյա կառուցատարրերը և 1 հա խոտածածկույթ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



