ԵԽ-2019. Պայքարի մեջ են մտնում Հայաստանի մարմնամարզիկները
SPORTԲելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի 7-րդ մրցումային օրը Հայաստանի պատվիրակությունից պայքարի մեջ են մտնում սպորտային մարզմնամարզիկները:
Հունիսի 27-ին տեղի կունենա սպորտային մարմնամարզության բազմամարտի որակավորման փուլը: Հայաստանի թիմի կազմում մրցահարթակ դուրս կգան Արթուր Դավթյանը, Արթուր Թովմասյանն ու Վահագն Դավթյանը:
Բազմամարտի որակավորման փուլը կմեկնարկի 14:00-ին (Երեւանի ժամանակով): Հունիսի 27-ին պայքարի մեջ կմտնեն նաեւ հեծանվորդ Էդգար Ստեփանյանն ու թիավարող Վլադիմիր Ալավերդյանը: Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների չեմպիոն Էդգար Ստեփանյանը ուժերը կչափի սկրեչ մրցաձեւում, որը կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:15-ին: Թիավարության մրցաշարում Վլադիմիր Ալավեդրյանը կմասնակցի բայդարկա 5000 մետր մրցաձեւին: Մեկնարկը 17:30-ին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



