49 տոկոսն «աղքատ բիզնեսմեն» է
POLITICSՓորձագիտական շրջանակներն այս ընթացքում տարբեր ուսումնասիրություններ են կատարում՝ կապված տնտեսական ոլորտներում առկա իրավիճակների, ցուցանիշների ու տվյալների հետ: Մի ուսումնասիրություն էլ վերջերս կատարել է Գործատուների հանրապետական միությունը՝ փոքր և միկրո բիզնեսի 238 ընկերությունների շրջանում: Արդյունքներն առավել քան խոսուն են:
Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը «Փաստի» հետ զրույցում նշել է այն 4 հարցերի շրջանակը, որոնք տրվել են վերոնշյալ բիզնեսի ներկայացուցիչներին: Նրանց հարցրել են՝ ձեր եկամուտները բավարարո՞ւմ են սնունդ հայթայթելու, ամենօրյա ապրուստի համար, բավարո՞ւմ են հագուստի և սնունդ գնելու համար: Հարցրել են նաև՝ բավարարո՞ւմ են արժեքավոր այլ իրեր, ինչպես նաև տուն, մեքենա գնելու համար: Հարցվածների 49 տոկոսը նշել է, որ վաստակած գումարը բավարարում է միայն սնունդ և հագուստ ձեռք բերելու համար: Գագիկ Մակարյանի բնորոշմամբ՝ «փաստացի, գործ ունենք աղքատ բիզնեսմենի հետ»: