Կարեն Սեդրակյանն ու Էդգար Ճաղարյանն ընտրվեցին ՏՄՊՊՀ անդամներ
POLITICSՀՀ ազգային ժողովի կողմից փակ և գաղտնի քվեարկությամբ Կարեն Սեդրակյանն ու Էդգար Ճաղարյանն ընտրվեցին Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամներ: Այս մասին քվեարկության ավարտից հետո արդյունքներն ամփոփելով հայտնեց ԱԺ Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը:
«Քվեարկությանը մասնակցել է 87 պատգամավոր, Էդգար Ճաղարյանի օգտին կողմ է քվեարկել 75, դեմ՝ 12 պատգամավոր, իսկ Կարեն Սեդրակային օգտին՝ դեմ 8, կողմ՝ 78 պատգմավոր, 1 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր»,- ասաց Հովակիմյանը:
ՀՀ վարչապետը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի պաշտոնում Կարեն Սեդրակյանի թեկնածությունը առաջադրել էր 1 տարի, իսկ Էդգար Ճաղարյանի թեկնածությունը՝ 2 տարի ժամկետով:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



