Բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյանը դուրս եկավ եզրափակիչ. Մինսկ-2019
SPORT
Բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյանը (49 կգ) Մինսկում ընթացող Եվրոպական երկրորդ խաղերի եզրափակչում է։
Կիսաեզրափակչում մեր բռնցքամարտիկը մրցել է իռլանդացի Դելի Ռեգանի հետ և 3։2 հաշվով հաղթանակ է տարել։ ԵԽ-ի չեմպիոնի կոչման համար Հովհաննիսյանը կմենամարտի Վրաստանի ներկայացուցիչ Սախիլ Ալախվերդովիի հետ։
Հովհաննիսյանը, հիշեցնենք, պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ մրցել է Բելառուսը ներկայացնող Եվգենի Կարմիլչուկի հետ և 5-0 հաշվով հաղթանակ տարել։ Իսկ քառորդ եզրափակչում մեր մարզիկը 4-1 հաշվով առավելության է հասել Ռումինիայի ներկայացուցիչ Պիտեր-Կոսմին Գիրլեանուի նկատմամբ։
Հունիսի 28-ին ռինգ դուրս եկած հայ բռնցքամարտիկներից Կարեն Տոնականյանը (60 կգ) և Գոռ Ներսեսյանը (81 կգ) պարտվել են կիսաեզրափակչում և բրոնզե մեդալ նվաճել:
Այսօր պայքարի դուրս կգան նաև Հովհաննես Բաչկովը (64 կգ)՝ կիսաեզրափակչում մենամարտելով Հոլանդիայի ներկայացուցիչ Էնրիկո Լակրուզի հետ։