Արցախում 2 տարեկան երեխան «Դոմեսթոս» քիմիական նյութ է խմել
SOCIETYՀունիսի 27-ին մանկահասակ երեխաների մասնակցությամբ Արցախի հանրապետությունում գրանցվել է երկու պատահար։ Մի դեպքում «Դամեսթոս» քիմիական նյութ խմելու հետեւանքով թունավորվել էր 2 տարեկան երեխան, իսկ մյուսի դեպքում բերանի խոռոչի լորձաթաղանթի քիմիական այրվածքով բուժհաստատություն էր ներկայացվել Ասկերանի շրջանի Այգեստան գյուղի բնակիչ 1 տարեկան երեխան:
«Հարգելի համերկրացիներ, նորություն չէինք լինի ասած, որ երեխաները ֆիզիկական եւ մտավոր կարողություններով պայմանավորված, չեն կարող կանխատեսել իրենց արարքների հետեւանքները, ուստի կոչ ենք անում ցուցաբերել ծայրաստիճան զգոնություն եւ զգուշություն հատկապես մանկահասակ երեխաների ծնողներին, հետեւել եւ նախականխել նման դեպքերի կրկնությունը»,-ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



