Վրաստանում փոթորկի պատճառով արգելված է ծով մտնել
INTERNATIONAL NEWSՍև ծովի ափին հանգստացող զբոսաշրջիկները պետք է զգոն լինեն։ Սևծովյան ափի ողջ երկայնքով մոլեգնած փոթորկի պատճառով լողալու համար ժամանակավոր արգելք է մտցված: Այս մասին Facebook–ի իր պաշտոնական էջում հայտնում է Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը։
«Ամբողջ Սև ծովի երկայնքով 4 բալ ուժգնությամբ փոթորիկ է գրանցված։ Եղանակային վատ պայմանների պատճառով փոթորկի ուժգնացում է սպասվում։ Կոչ ենք անում ծովում չլողալ»,-գրված է հաղորդագրության մեջ։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



