Թագուհի՞, իշխանուհի թե՞ մոխրագույն մկնիկ․ ինչպիսի ինքնագնահատական ունեն կանայք՝ ըստ իրենց կենդանակերպի նշանի
LIFEԸստ Ձեր կենդանակերպի նշանի կարող եք իմանալ, թե ինչպիսինն է Ձեր ինքնագնահատականը։
Խոյ։ Համբերության ու դիմացկունության թագուհին են։ Այս կանայք սովոր են գլուխը բարձր դիմավորել կյանքի տհաճ անակնկալները։ Սովորաբար նրանք ոչ միայն չեն բողոքում, այլև մինչև վերջ լսում են մյուսների բողոքները, խորհուրդներ տալիս։ Կարող են շատ երկար համբերել, բայց երբ նրանց համբերությունը հատի, զգուշացեք։ Այդ դեպքում պատրաստ են ամեն ինչի։ Դավաճանությունը չեն ներում։
Ցուլ։ Թագուհի են, ով միշտ հասնում է իր ուզածին։ Այս կանայք կամակոր են, ինքնավստահ, հպարտ։ Բայց այս հատկանիշները չեն փչացնում նրանց։ Նրանք երբեք չեն վախենում դժվարություններից, որոշումներ կայացնում են արագ, լավ ղեկավար են։ Լավ զարգացած է ինտուիցիան, ինչն օգնում է ճանաչել մարդկանց։ Պաշտում են երեխաներին։
Երկվորյակ։ Իսկական լեդի են։ Զգայուն են, նուրբ, խոցելի ու համեստ։ Երբեմն կամակոր են լինում։ Ոճի հրաշալի զգացում ունեն։ Միշտ ձգում են իսկական թագավորների, ովքեր պատրաստ են պաշտպանել նրանց կյանքի բոլոր տհաճ անակնկալներից։
Խեցգետին։ Ըմբոստ թագուհիներ են։ Սիրում են խախտել կանոնները։ Համարձակ են, անկեղծ, վճռական։ Ձգողականություն ունեն։ Որտեղ էլ հայտնվում են, հաստատում են իրենց կանոնները։ Տղամարդկանց հիացնում են առաջին իսկ հայացքից։
Առյուծ։ Պայքարող թագուհիներ են։ Այս նուրբ կանայք իսկական մարտիկներ են՝ դաժան ու արդար։ Նրանց բնավորության մեջ համադրված են անհամադրելի երևույթներ. մի կողմից՝ նրանք հրաշալի տնտեսուհիներ են, մյուս կողմից՝ վճռական են, համարձակ, կամքի ուժ ունեն, որին կարելի է նախանձել։
Կույս։ Առաջնորդ թագուհիներ են։ Լավ են ճանաչում մարդկանց, չեն սիրում կոնֆլիկտներ, բարի են։ Սիրում են երիցուկներ։
Շարունակությունն՝ այստեղ