«Մանչեսթեր Յունայթեդի» արժեքը նվազել է 1,26 միլիարդ ֆունտ ստերլինգով
SPORT«Մանչեսթեր Յունայթեդի» բորսայական արժեքը մեկ տարում նվազել է 1,26 միլիարդ ֆունտ ստերլինգով եւ կազմում է 2,25 միլիարդ, հաղորդում է Mirror-ը։ Անգլիական ակումբի բաժնետոմսերը սակարկվում են Նյու Յորքի ֆոնդային բորսայում։ Այժմ մեկ բաժնետոմսի գինը 14,24 ֆունտ ստերլինգ է։ 2018թ․ օգոստոսին «Մանչեսթեր Յունայթեդի» մեկ բաժնետոմսը վաճառվում էր 21,82 ֆունտ ստերլինգով։
«Մանչեսթեր Յունայթեդի» ֆանատները դժգոհ են Գլեյեզերների ընտանիքից, որը ակումբը ձեռք է բերել 2003 թվականին 790 միլիոն ֆունտ ստերլինգով։
Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնությունում «Մանչեսթեր Յունայթեդը» նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի գլխավորությամբ գրավել է 6-րդ տեղը եւ հանդես կգա Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարում։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



