ԲԴԽ անդամի թեկնածուն ընկավ ԱԺ ամբիոնից իջնելիս. Նրան օգնության շտապեցին պատգամավորները
VIDEOԱզգային ժողովում, այսօր՝ հուլիսի 1-ին, ԲԴԾ անդամի թեկնածու Աննա Մարգարյանն իր ելույթի ավարտին, ամբիոնից իջնելիս սայթաքեց ու ընկավ:
Նրան անմիջապես օգնության շտապեցին պատգամավորներ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ու Վլադիմիր Վարդանյանը:
Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը եւս անակնկալի եկած տեղից վեր թռավ, սակայն Աննա Մարգարյանն արագ ոտքի կանգնեց:
Նշենք, որ ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է, մասնավորապես, Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



