Գերմանիայում ռազմական ուղղաթիռ է այրվել, կա առնվազն մեկ զոհ
INTERNATIONAL NEWSԳերմանիայի Ներքին Սաքսոնիա երկրամասում Բունդեսվերին՝ ԳԴՀ զինված ուժերին պատկանող ուղղաթիռ է կործանվել: Այս մասին թվիթերյան էջում հաղորդել է տեղի ոստիկանությունը:
Հաղորդվում է, որ պատահարի հետևանքով առնվազն մեկ մարդ է զոհվել: Դեպքի վայրում ոստիկանության, հրշեջ և փրկարար ծառայությունների մեծ թվով աշխատակիցներ են աշխատում:
Ավելի վաղ Bild հարթակը հաղորդել էր, որ ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածը կին օդաչուն է, բացի այդ՝ ևս մեկ մարդ լրջորեն տուժել է, իսկ ուղղաթիռն ամբողջությամբ այրվել է: Այն ընկել է անտառից ոչ հեռու, որտեղ էլ հրդեհ է բռնկվել:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



