Yerevan, 02.April.2026,
00
:
00
BREAKING


Ինչ է պատմում մարդու մասին նրա ծննդյան թիվը. համընկնում

LIFE

1. «Համար մեկ»․ սրանով ամեն ինչ ասված է: Սա ստեղծագործական, կրեատիվ, ինքնատիպ և շատ անկախ մարդկանց նշան է։

Իրենց ինքնաբավությունն ունի միմյանց հակասող երկու կողմեր․ մի կողմից նրանք ինքնավստահ անձնավորություններն են, որոնք հաճախ օրինակ են ծառայում շրջապատի համար, մյուս կողմից էլ ծայրահեղ անհատականություններ և եսասերներ են, որոնք պատրաստ չեն հաշվի նստել ուրիշի կարծիքի հետ։


Հաճախ հանդես են գալիս առաջնորդների և նախաձեռնողի դերում իրենց նորարարական ոգու և վճռականության շնորհիվ։ Նրանք բավականին հավակնոտ են և պատրաստ են ռիսկի դիմել իրենց նվիրական նպատակին հասնելու համար։

Բացասական հատկանիշներն են՝ գոռոզամտությունն ու համառությունը։ Իրենց բնորոշ զսպվածության պատճառով նրանց շատ բարդ է ցույց տալ (նույնիսկ ամենամոտ մարդկանց) զգացմունքների ամբողջական խորությունը։

Համար 2

2.Այս օրը ծնվում են գերզգայուն մարդիկ։ Նրանք կարևորում են նույնիսկ ոչ շատ մտերիմ մարդկանց ցանկացած խնդրանքը։ «Երկուսը» հավասարակշռության և ամուր միության նշան է։ Նրանք հրաշալի գործընկերներ են, կոլեգաներ, ընկերներ և կյանքի ուղեկիցներ։ Նրանց սիրո պատմությունը նման է հեքիաթի։

Հաճախ այս մարդիկ հանդես են գալիս որպես միջնորդներ և դատավորներ՝ նրանք հրաշալի դիվանագետներ են, անկեղծ են, դաստիարակված, զգայուն։ Ի դեպ, այս սրբազան թվին են պատկանում արվեստագետներն ու ռոմանտիկները։

Նրանց չափից ավելի համեստությունը հաճախ ամենամեծ խոչընդոտն է հանդիսանում կարևորագույն խնդիրներ լուծելու հարցում։ Զգայուն բնավորության մյուս ծայրահեղությունն է ընկճախտի մեջ հայտնվելու հակումը։

Համար – 3

3. «Երեքը» գեղարվեստական երևակայության, ստեղծարար ինտելեկտի, մարդամոտության և կարեկցանքի նշան է։ Սա համագործակցության և չեզոքության խորհրդանիշ է։ Ամսի երեքին ծնվում են անխոնջ լավատեսները, որոնք կարող են երջանիկ լինել և վայելել կյանքը։

Նրանք հրաշալի հումորի զգացում ունեն, օժտված են հիանալի ինտուիցիայով, որի շնորհիվ կատարելապես բացահայտում են ամենակարևոր մտքերն ու գաղափարները։ Նրանց կարծիքը հաստատ արժե հաշվի առնել։

Սակայն երբեմն նրանց զգայունությունը ծայրահեղության հակառակ կողմն է անցնում։ Տխրության պահերին նրանք հակված են չափազանցնել աննշան խնդիրները։

Համար – 4

4. Պատասխանատու, բարեխիղճ, լուրջ, հուսալի մարդիկ, որոնք չեն խուսափում բարդ խնդիրներ լուծելուց։ Շրջապատող մարդիկ դա միանգամից զգում են, և իզուր չէ, որ «չորսերին» հաճախ են դիմում օգնության խնդրանքով, և հաստատ անպատասխան չեն մնում։

Այս օրը ծնված մարդիկ փայլուն գործարարի համբավ ունեն։ Սեփական աշխատանքով նրանք ունակ են մի մեծ կարողություն ստեղծել, և թվում է, թե չկա այնպիսի մի աշխատանք, որն իրենք չեն կարող կատարել։

Նրանք ձգտում են ճշգրիտ գիտությունների ուսումնասիորությանը։ Այս մարդիկ գիտակցաբար են վերաբերվում ցանկացած անհաջողություններին՝ անկումներն ընկալելով որպես կյանքի փորձի անբաժանելի մի մաս։

Սեփական սխալներից կարողանումն են ճիշտ հետևություններ անել, իսկ հետագայում նաև օգուտ քաղել։ Ավելին՝ յուրաքանչյուր բարդություններն ու խոչընդոտները միայն ստիպում են նրանց առանց ջանքեր խնայելու հասնել ցանկացած արդյունքի։

Համար – 5

5. «Հինգը» ազատության խորհրդանիշ է։ Այս օրը ծնված մարդիկ շատ լավ գիտեն, թե ինչպես օգտագործեն և տնօրինեն այն ըստ պահանջի։ «Հինգը» ճանապարհորդների և արկածասերների, շատ մարդամոտ, հետաքրքրասեր և ունիվերսալ մարդկանց նշան է։ Սա հանճարների նշան է։

Նրանք, ովքեր լույս աշխարհ են եկել ամսի հինգին հակված են խորհրդավորության։ Նրանց գրավում է ամեն խորհրդավորը, անհայտը, տարօրինակը․․․ Կարևոր խորհուրդը, որը կարելի տալ «հինգերին»՝ կանգ առեք մի փոքր։

Հապճեպ եզրակացություններ մի արեք և մի արագացրեք իրադարձությունները։ Ձեր անհամբեր բնավորությունը, արագ որոշումներ կայացնելու միտումը կարող են չար կատակ խաղալ և դժբախտացնել Ձեզ։

Համար – 6

6.Սա սիրո և փոխըմբռնման, ազնվության և հավատարմության, ընտանիքի և ընկերության նշան է։ Այս օրը ծնված մարդկանց մոտ շատ զարգացած է պատասխանատվության զգացողությունը, գեղարվեստական տաղանդը, հումանիտար գիտությունների հանդեպ ձգտումը։

Նրանք մեծահոգի են, տնակյաց, օգնում են ուրիշներին թե խորհուրդներով, թե գումարով։ «Վեցերը» հրաշալի ընկերներ են, որոնց կարելի է վստահել ամենակարեւոր գաղտնիքները։ Այս թիվը կապված է նաև կուրացնող խանդի և սեփականատիրոջ մտածելակերպի հետ։ Նրանք բավականին համառ են, աներես և ենթարկվում են շողոքորթությանը։

Համար – 7

7. Իմաստության և գիտակցության նշան է։ Պատահական չէ, որ հաջողակ այս օրը ծնված մարդիկ սիրում են կարդալ, պատրաստ են միշտ ինչ-որ նոր բան սովորել և կապել կյանքը մտավոր գործունեության հետ։

Գիտությունների և գյուտերի նկատմամբ հսկա ներուժ ունեն։ Կատարելապաշտներ են, սիրում են միայնությունը։ Բացասական հատկանիշներն են՝ գաղտնիությունը, վիճելու նկատմամբ կիրքը, մեկուսանալու հակումը, համառությունը, դյուրագռգռությունը…

Շարունակությունը՝ այստեղ

 
World Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback