Yerevan, 07.April.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ 3 ՀՈՒԼԻՍԻ). Հա­յաս­տա­նի ֆուտ­բո­լի ֆե­դե­րա­ցի­ան դար­ձել է ՖԻ­ՖԱ-ի ան­դամ, Ռու­սաս­տա­նի նա­խա­գահ է վե­րընտր­վել Բո­րիս Ել­ցի­նը

SOCIETY

ՏՈՆԵՐ

Ալժիր՝ Անկախության օր, Բելառուս՝ Անկախության օր, Ռուսաստան՝ Պետավտոտեսչության աշխատողների օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1911– վախճանվել է հայ գրող, մանկավարժ Ղազարոս Աղայանը:

1962– վախճանվել է հայազգի խորհրդային ռազմական գործիչ Հակոբ Մելքումյանը, որը Էնվեր փաշայի և նրա գլխավորած հրոսակախմբի ոչնչացման համար (1922 ամառ) ստացել է Կարմիր դրոշի շքանշան:

1992– զոհվել է Արցախյան ազատամարտի հերոս Դուշմանը (Վարդան Ստեփանյան):

1992– Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դարձել է ՖԻՖԱ-ի անդամ:

2001- հայտնի հրապարակախոս եւ գրող Զորի Բալայանի անունը հանվել է Ինտերպոլի հետախուզման «սև ցուցակից»:

2003- Արգենտինայի դատախազությունը որոշում է ընդունել նախնական կալանքի տակ առնել հայազգի հայտնի գործարար Էդուարդո Էռնեկյանին, որը իր երկրում մեղադրվում էր պետական հարկերը չվճարելու մեջ:

2010-Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության մի քանի տասնյակ անդամներ, միության երիտասարդական թևի ներկայացուցիչներ Հայաստանի նախագահի նստավայրի դիմաց ակցիա են կազմակերպել` աշխարհազորի ստեղծման և ոչ մի թիզ հող Ադրբեջանին չզիջելու պահանջով:

2012- հայ հանդիսատեսին առաջին անգամ ներկայացվել է «Տուրանդոտ» օպերան՝ համերգային կատարմամբ:

ԱՇԽԱՐՀ

324- տեղի է ունեցել Ադրիանապոլի ճակատամարտը հռոմեական կայսրեր Կոնստանտինի և Լիցիանիի զորքերի միջև:

987-Գուգո Կապետը Նուայոն քաղաքի եկեղեցում ձեռնադրվել է Ֆրանսիայի թագավոր, ավարտվել է Կարոլինգների դինաստիայի թագավորության ժամանակաշրջանը:

1423-ծնվել է Ֆրանսիայի թագավոր (1461—1483) Լյուդովիկոս 11-րդը:

1518-ծնվել է չին բժիշկ և դեղագետ Լի Շիչժունը:

1608-ֆրանսիացի ճանապարհորդ Շամպլեյնոնը հիմնադրել է Քվեբեկ քաղաքը:

1642-վախճանվել է Ֆրանսիայի թագուհի Մարիա Մեդիչին:

1773 – ռուս –թուրքական պատերազմի ընթացքում Կայնարաջի գյուղի մոտ տեղի է ունեցել ճակատամարտ:

1849-ֆրանսիական զորքերը մտել են Հռոմ՝ վերջ տալով Հռոմեական Հանրապետությանը:

1883 – ծնվել է չեխ գրող Ֆրանց Կաֆկան:

1886-մանհեյմցի Կարլ Բենցը կատարել է իր ստեղծած ավտոմեքենայով առաջին երթը՝ զարգացնելով 16 կմ/ժամ արագություն:

1890 - Այդահոն դառնում է ԱՄՆ-ի 43-րդ նահանգը:

1915 –Թուրքիայում առաջին անգամ շրջանառության մեջ են դրվել թղթե փողեր:

1936 –Ժողովրդական կոմիսարների խորհրդի կողմից ստեղծվել է պետավտոտեսչությունը

1944 - «Բագրատիոն» օպերացիայի ժամանակ խորհրդային զորքերը ֆաշիստներից ազատագրել են Մինսկը:

1948 - Ալբանիան սկսել է երկրից վտարել Հարավսլավիայի քաղաքացիներին:

1956 - Լեհաստանի կառավարությունը հրեաներին թույլատրում է արտագաղթել Իսրայել:

1962-հանրաքվեի արդյունքների համաձայն՝ Ֆրանսիան հայտարարել է Ալժիրի անկախությունը:

1971 – ծնվել է ավստրալացի լրագրող Ջուլիան Ասանժը, որը ճանաչում է գտել որպես Վիքիլիքս՝ համացանցային բացահայտման կայքի խոսնակ և գլխավոր խմբագիր։

1988– ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Vincennes ռազմական նավը հրթիռ է արձակել իրանական մարդատար ինքնաթիռի վրա, ինչի արդյունքում զոհվել են ինքնաթիռում գտնվող բոլոր 290 ուղևորները և անձնակազմը:

1994– Բաքվի մետրոպոլիտենում իրականացվել է ահաբեկչական գործողություն, ռումբի պայթյունի հետևանքով զոհվել է 13 մարդ, 58-ը ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ:

1996 –երկրորդ անգամ Ռուսաստանի նախագահ է ընտրվել Բորիս Ելցինը:

2006- 2004 XP 14 աստերոիդն անցել է Երկրի մակերևույթից 432 308 կմ հեռավորության վրա:

2018 –դանիացի գիտնականները առաջին անգամ ստացել են արհեստական մարդկային ձվարան:

Կամո Խաչիկյան

 
 
IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcome