Հայաստանը անձնագրերի ինդեքսում զբաղեցրել է 84-րդ տեղը
SOCIETYՇվեյցարական Henley & Partners քոնսալթինգային ընկերությունը ներկայացրել է 2019թ. անձնագրերի ինդեքսը, որում Հայաստանը զբաղեցրել է 84-րդ տեղը: Հայաստանի քաղաքացիներն առանց վիզայի կարող են այցելել 60 երկիր:
Վրաստանը զբաղեցրել է 52-րդ տեղը: Վրաստանի քաղաքացիներն առանց վիզայի կարող են այցելել 113 երկիր, Ադրբեջանը 78-րդն է (66 երկիր):
Ցուցակում են նաեւ Ֆինլանդիա, Գերմանիա եւ Հարավային Կորեա, որոնց քաղաքացիները կարող են առանց խոչընդոտների 187 երկիր այցելել:
Երրորդ տեղում են Դանիան, Իտալիան եւ Լյուքսեմբուրգը՝ 186 երկիր:
Ցուցակը եզրափակում են Սիրիան, Իրաքն ու Աֆղանստանը՝ 29, 27 եւ 25 երկիր համապատասխանաբար:
Ցուցակում 109 պետություն է ներառվել:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



