Քննարկվել են «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհային միջանցքի շինարարության ընթացքին առնչվող հարցեր
ECONOMICSՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Եվրասիական կայունացման ու զարգացման հիմնադրամի պատվիրակությանը։
Այս մասին NEWS.am-ին հայտնում են նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից; Քննարկվել են «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհային միջանցքի շինարարության ընթացքին առնչվող հարցեր։
Հիմնադրամի տրանսպորտի եւ հաղորդակցության ծրագրի ղեկավար Անդրեյ Գլավատսկիխը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար եւ նշել, որ հիմնադրամը Հայաստանի հետ ունի գործընկերային հարաբերությունների հաջողված փորձ, ինչը թույլ է տալիս շարունակել ակտիվ համագործակցությունը ՏԿԵ նախարարության հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաեւ Տրանշ-4 ճանապարհատվածի շինարարությունը մասնաբաժիններով իրականացնելու եւ ՀՀ-ում փորձ ունեցող ընկերություններին ծրագրում ներգրավելու հնարավորություն ընձեռելու հարցը։ Կողմերը մտքեր են փոխանակել Եվրասիական կայունացման ու զարգացման հիմնադրամի կողմից ենթակառուցվածքների բարելավման եւ էներգետիկ ոլորտներում ֆինանսավորվող ծրագրերի շուրջ։