Yerevan, 24.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Սուսաննան մայրիկիս երազած հարսն է». Գեւորգ Գրիգորյանն առաջին անգամ խոսում է ապագա կնոջ մասին

PHOTO

Past.am

Գեւորգ Գրիգորյանի մարմնավորած կերպարը «Պատվից առավել» սերիալում ամենասիրվածներից է այս շրջանում:

Դերասանն օրերս նկարահանված նոր ֆոտոշարքում, պատմել է Մուրադի կերպարի մասին, որը, պարզվում է, ճակատագրական է դարձել. հենց նկարահանման հրապարակում է սկսվել Գեւորգի եւ ապագա կնոջ՝ Սուսաննայի սիրո պատմությունը:

 

— Որոշ ժամանակ առաջ նշել էիք, որ «Եթե գտնեմ քեզ» սերիալում Ձեր դերը վերջինն է: Ինչո՞ւ փոխեցիք որոշումը: 

-Պլանավորել էի այս տարվա դեկտեմբերի վերջին Հայաստանից գնալ, բայց մեկ տարի ընկերներիս հետ աշխատելն ինձ լավ գաղափար թվաց: «Պատվից առավել» սերիալի նկարահանող ամբողջ անձնակազմն իմ ընկերներն են:

— Մի փոքր պատմեք այս սերիալում Ձեր հոգեբանական բարդ կերպարի մասին:

-Այո, ճիշտ նկատեցիք, հոգեբանորեն բարդ կերպար է: Դեռ մանկուց երեխան մեծանում է տատիկի քարոզած վրեժի մթնոլորտում: Իմ ընկալմամբ՝ կերպարը մարդասպան չէ, կարծում եմ՝ մեղավոր բոլոր կերպարներն իրենց պատիժը կստանան:

-Ձեր ընկերուհին՝ Սուսաննան, Ձեր թիմի կազմում աշխատում է նկարահանման հրապարակում: Նաստասյայի հետ համբույրի տեսարանները խանդի առիթ չե՞ ն դառնում:

-Համբույրները ձեւական են, իրական չեն: Ես ամեն տեսարանից հետո բռնում եմ ընկերուհուս ձեռքն ու ամուր սեղմում: Սուսաննան անընդհատ իմ ուշադրության կենտրոնում է:

— Հեռուստադիտողը Ձեզ ու Նաստասյային շարունակում է որպես սիրահար զույգ ընկալել: Նույնիսկ Ձեր եւ Սուսաննայի նկարների տակ մեկնաբանություններ կան, թե լավ աղջիկ է, բայց Դուք Նաստասյայի հետ պետք է լինեք:):

-Կարծում եմ` լավ կլինի` ամեն մարդ իր գործով զբաղվի ու կիսահիմար մտքեր չարտահայտի: Ես անծանոթ մարդ եմ հեռուստադիտողի համար, իրենք միայն իմ կերտած կերպարներն են ճանաչում, բայց ոչ՝ ինձ: Հիմա եթե անծանոթ մեկին մոտենամ ու ասեմ՝ այն աղջիկը քեզ շատ է սազում, ինչպե՞ս կընկալվեմ:

— Նման մեկնաբանությունները բարկացնո՞ւ մ են:

-Իհարկե, բարկացնում են: Ես ջնջում եմ, որքան որ նկատում եմ: Չի կարելի քիթը խոթել ուրիշի անձնական կյանք:

— Ինչպե՞ ս եք ծանոթացել Սուսաննայի հետ: 

-Սուսիկին ճանաչում եմ արդեն մոտ 8 տարի՝ ընտանիքիս միջոցով: Բայց մեր հարաբերությունները սկսվել են «Պատվից առավել» սերիալի շրջանակում հանդիպելուց հետո: Սուսաննան մայրիկիս երազած հարսն է:

— Ինչպե՞ ս ստացվեց, որ 8 տարի միմյանց ճանաչելուց հետո միայն հիմա հասկացաք այն, որ Սուսաննան հենց այն միակն է:

-Մենք միշտ «դիաստանցիայով» ենք շփվել, իսկ սերիալի շրջանակում ավելի լավ ճանաչեցինք իրար: Մայրիկս ասում էր՝ ինչ ուզում ես, արա, միայն նորից չամուսնանաս: Երբ իմացավ՝ Սուսիկի հետ եմ ուզում ամուսնանալ, շատ ուրախացավ:

— Հանգիստ կյանքը հիմա՞ էլ Ձեզ համար չէ: 

-Այո, ես հանգիստ, միապաղաղ կյանք չեմ սիրում: Չեմ կարող երեկոյան գալ տուն ու նստել ֆուտբոլ նայել:

 

Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of Gifts