Կենդանակերպի նշաններ, ում հարաբերություններն ամենակրքոտն ու ուժեղն են
LIFEԽոյ և Կշեռք: Խոյերը լիդեր են, հատկություն, որն արտահայտվում է ինչպես՝ անձնական կյանքում, այնպես էլ՝ աշխատանքում: Այդ պատճառով Խոյերը չեն ընդունում կենդանակերպի այլ նշանի ներկայացուցչի, այդ թվում՝ Ցուլերին, ովքեր հարաբերություններում փորձում են գերակայել: Ազնվությունն ամենակարևոր հատկությունն է, որը Խոյերը գնահատում են սիրելիի մեջ: Նրանց համար լավ զուգընկեր կարող են դառնալ Կարիճն ու Առյուծները, բայց նրանց իդեալականորեն համապատասխանում են Կշեռքները: Խոյերին գրավում է Կշեռքների ազնվությունն ու պարզությունը, նրանք Կշեռքների հետ ուժեղ և կրքոտ կապ են ստեղծում:
Ցուլ և Կույս: Ցուլերը սիրում են ընտանիքը, ռոմանտիկ են, կարող են ամուր հարաբերություններ կառուցել Կույսերի հետ, ովքեր ևս գերադասում են հանգիստ ընտանեկան կյանք: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները ձգտում են ամուր կապ ստեղծել:
Երկվորյակներ և Աղեղնավոր: Ուրախ Երկվորյակները լավ ընկերներ են, բայց դժվարությամբ են սիրային հարաբեություններ կառուցում: Երկվորյակներին վախեցնում է պատասխանատվությունը, քանի որ նրանց ստիպում է իրենց կապված զգալ: Ցանկանում են, որ սիրելին խելացի, սրամիտ լինի, այդ պատճառով էլ նրանց ամենաշատը Աղեղնավորներն են համապատասխանում: Վերջիններս ևս վախենում են կորցնել ազատությունը, լավագույնս հասկանում են Երկվորյակներին: Աղեղնավորները հումորի լավ զգացում ունեն, իսկ Երկվորյակների հետ հանդիպելիս իրենց երջանիկ, պաշտպանված են զգում:
Խեցգետին և Ցուլ: Խեցգետինները կարեկցող են, երկարատև, լուրջ հարաբերությունների կարիք ունեն: Լուրջ և զգացմունքային Խեցգետինները կարող են լավագույն զուգընկերը դառնալ Ցուլերի համար:
Առյուծ և Խոյ: Առյուծները եսասեր են, ինչը հաճախ խանգարում է երկարատև ռոմանտիկ հարաբերություններ ունենալ: Խոյերը կարող են Առյուծների լավագույն զուգընկերը դառնալ, քանի որ կրքոտ են: Նրանք կարողանում են հարթել տարաձայնությունները, միասին լուծել խնդիրները:
Կույս և Կարիճ: Կույսերը կենդանակերպի ամենահանգիստ նշանն են, նրանք պերֆեկցիոնիստ են, ուշադիր սիրելիի նկատմամբ: Կրքոտ Կարիճները կարող են նրանց լավագույն զուգընկերը դառնալ: Կենդանակերպի այս երկու նշանի ներկայացուցիրների միջև ամուր զգացմունքային կապ է ստեղծվում:
Շարունակությունն՝ այստեղ