ԱՄՆ-ում պահեստներում բռնկված հրդեհի հետևանքով 45 000 տակառ վիսկի է ոչնչացվել (տեսանյութ)
INTERNATIONAL NEWSԱՄՆ Քենթաքի նահանգում Jim Beam ընկերության 2 պահեստում բռնկված հրդեհի հետևանքով 45 000 տակառ եգիպտացորենից ստացվող բուրբոն տեսակի վիսկի է ոչնչացվել, ինչը հավասար է ավելի քան 6 մլն լիտրի, հաղորդում է CNS News-ը:
Դեպքի վայրում դեռևս հրշեջներ են աշխատում, որոնք փորձում են մարել ավելի քան 10 ժամ շարունակվող հրդեհը: Ենթադրվում է, որ հրդեհի պատճառը կարող էր կայծակի հարվածը լինել:
Միջադեպի առնչությամբ փակվել է պահեստների հարակից փողոցը: Ակնկալվում է, որ հրշեջները դեպքի վայրում կաշխատեն մինչև ուշ երեկո:
:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



