Կամուրջ հուշարձանի տարածքում լողավազանը ապամոնտաժելու համար «Պահպանության ծառայություն»–ը դիմել է Արագածոտնի մարզպետին
CULTURE«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տարածվել էր մի լուսանկար, որտեղ Օշականի կամուրջ հուշարձանի տարածքում լողավազան է տեղադրված։ Այս լուսանկարն առաջ էր բերել օգտատերերի վրդովմունքը։ Այս առնչությամբ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ դիմել են Արագածոտնի մարզպետին՝ լողավազանը ապամոնտաժելու համար։
«Սոցիալական ցանցում տարածված լուսանկարի առչնությամբ տեղեկացնում ենք, որ ՀՀ Արագածոտնի մարզի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում հաշվառված Կամուրջ հուշարձանի տարածքում տեղադրված լողավազանը ապամոնտաժելու համար «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը դիմել է Արագածոտնի մարզպետին»,–ասված է հայտարարությունում:

1
Unibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location
2
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
3
Ucom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity
4
EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriter
5
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield



