Պարգեւատրվել եւ ստանալ բարձրագույն զինվորական կոչում Սահմանադրության օրը շատ պարտավորեցնող է.Արթուր Վանեցյան
VIDEOՊարգեւատրվել եւ ստանալ բարձրագույն զինվորական կոչում Սահմանադրության օրը շատ կարեւոր է եւ պարտավորեցնող: Այս մասին, այսօր՝ հուլիսի 5-ին, ՀՀ նախագահի նստավայրում գեներալ մայորի կոչում ստանալուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:
«Գեներալի կոչումը ոչ միայն ուրախություն է ստացողների համար, այլ առաջին հերթին մեծ պատասխանատվություն: Ես ցանկանում եմ, որ բոլոր նրանք, որ այսօր ստացել են այդ զինվորական կոչումները, արժանի ծառայեն մեր պետությանը:
Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը եւ ողջ հայ ժողովրդին»,-ընդգծեց Վանեցյանը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



