Yerevan, 14.March.2026,
00
:
00
BREAKING


ՀԱԿ-ը վստահ է՝ իրենց և «Նոր Հայաստան»-ի հանրահավաքները միմյանց ոչ թե խանգարում, այլ փոխլրացնում են

POLITICS
Ինչպես հայտնում է Past.am-ը, Երևանի Ազատության հրապարակում նոյեմբերի 20-ին կայացավ հանրահավաք՝ ընդդեմ սահմանադրական փոփոխությունների:
 
Հանրահավաքին ելույթ ունեցան «Չե՛ք անցկացնի» նախաձեռնության, ՀԱԿ-ի, ՀԺԿ-ի, «Ժառանգության», «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչներ, ինչպես նաև ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը: ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը,որը վարում էր հանրահավաքը, կոչ արեց, որպեսզի համացանցով և հեռուստացույցով նայողները նույնպես միանան իրենց՝ գալով Ազատության հրապարակ:
 
«Ֆեյսբուքյան ընդդիմությունից Գալուստ Գրիգորիչը չի վախենում»,- հավելեց նա:
 
«Չե՛ք անցկացնի» նախաձեռնության ներկայացուցիչ Արշակ Մուսախանյանն իր ելույթում նշեց. «Մոտ 700 հազար «այո»-ի ապահովումն իշխանությունների համար բարդագույն խնդիր է, գնալով ավելի ու ավելի ենք համոզվում, որ իշխանությունները սոցիալական որևէ հենարան չունեն:
Նրանց վարկանիշը 0 է, իսկ «ոչ»-ի համակիրների ակտիվ մասնակցության դեպքում իշխանության վերարտադրման պլանը կտապալվի»: Ազատամարտիկ Սմբատ Հակոբյանն էլ հայտարարեց, որ «Ազատամարտիկների դաշինքում» ընդգրկվածները համոզված են՝ մեր երկրում սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն չկա:
 
«Մենք համագործակցելու ենք բոլոր ուժերի հետ, ովքեր իրենց նպատակը իշխանափոխությունն են համարում ՝ժամ առաջ հանցավոր ռեժիմից ազատվելը»,-ասաց ազատամարտիկը: Հակոբյանը կոչ արեց, որպեսզի կայանալիք հանրաքվեին ընդառաջ բոլորը միասնական «ոչ»-ով հանդես գան: ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի խոսքով՝ անընդունելի է բոլոր բացասական երևույթները սահմանադրության վրա բարդելը:
 
«Հայաստանին պետք են իրական փոփոխություներ , ոչ թե մի խումբ մարդկանց շահերից բխող և հապճեպ իրականացնվող սահմանադրական փոփոխություներ, բայց այդ փոփոխությունը չի կարող իրականցնել այն իշխանությունը,որի գործունեության հետևանքով երկիրը հայտվել է համակողմանի ճգնաժամի մեջ:
 
«Ոչ»ասելով՝ մենք «ոչ» ենք ասում կեղծիքներին, մենք «ոչ» ենք ասում իշխանության յուրացմանը: Հայաստանին անհրաժեշտ է ժողովրդի կողմից ընտրված, ազնիվ, անկաշկանդ իշխանություն»,-ասաց Դեմիրճյանը: Երևանի նախկին քաղաքապետ, ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանի կարծիքով՝ գալիք տարվա բյուջեով հպարտանալ չի կարելի, այն ոչ մի հարց չի լուծում, բյուջեով շատ քիչ գումար է նախատեսված ներդրումների համար:
 
Ըստ նրա՝ դա նշանակում է, որ հաջորդ տարիներին զարգացման մասին չենք կարող խոսել: «Դեկտեմբերի 6-ին ասել «ոչ», որը «ոչ» է ոչ միայն Սահմանադրությանը, այլ իշխանությանը: Ամսի 6-ին կազմակերպենք «ոչ», տեր կանգնենք մեր «ոչ»-ին և դրանից հետո ավելի հեշտ կլինի փոխել»,- շեշտեց Խաչատրյանը:
 
Լևոն Զուրաբյանն էլ նշեց, որ այսօր կա իրական ընդդիմադիր ուժերի աննախադեպ կոնսոլիդացիա, համախմբում, ընդդիմության մեջ որևէ բաժանարար գիծ չկա:
 
«Ակնհայտ է, որ ժողովրդի մեծամասնությունը մերժում է սահմանադրական փոփոխությունների պլանը: Կարճ ասած՝ ժողովուրդը կողմնորոշվել է և ոչ է ասում այս իշխանություններին»,- ավելացրեց ՀԱԿ խմբակցության ղեկավարը:
 
Վերջինիս պնդմամբ՝ ընդամենը պետք է մի կողն դնել հիասթափվածությունը, հուսահատությունը, «ոչ» քվեարկել տեղամասերում: Զուրաբյանը տեղեկացրեց, որ հաջորդ հանրահավաքը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին: Լևոն Զուրաբյանը նաև վստահություն հայտնեց, որ իրենց և «Նոր Հայաստան»-ի հանրահավաքային պայքարը միմյանց ոչ թե խանգարում, այլ փոխլրացնում են: Հանրահավաքն ավարտվեց երթով:
 
Լևոն Փանոսյան
 
IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situation