Լոռու մարզում այրվել է անասնագոմի տանիքն ու ներսում կուտակված մեծ քանակի անասնակեր
SOCIETYԱյսօր՝ հուլիսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 09:45-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Խնկոյան գյուղի բնակիչներից մեկին պատկանող անասնագոմում:
Անասնագոմում գտնվող խոշոր եղջերավոր անասուններին փրկարարներին հաջողվել է դուրս բերել անվտանգ տարածք: Այրվել է Կարապետ Հայրապետյանին պատկանող անասնագոմի տանիքի մի հատվածը, կից հավանոցն ու տարածքում կուտակված շուրջ 800 հակ անասնակերը: Գյուղացիները խնդրանքով դիմում են Լոռու մարզպետարանին եւ գյուղապետարանին, որպեսզի մարզպետն ու գյուղապետը հնարավորության սահմաններում օգնության ձեռք մեկնեն տուժված ընտանիքին, քանի որ այդ անասնակերով էին իրենք իրենց անասուններին պահում ու հիմա հայտնվել են կոտրած տաշտակի առաջ:



