ԱՄՆ-ն ուզում է, որ Ռուսաստանը՝ որպես պետություն, գոյություն չունենա. ՌԴ ԱԽ
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ը ցանկանում է, որ Ռուսաստանը՝ որպես պետություն, դադարի գոյություն ունենալ։ Նման կարծիք է հայտնել ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրեւշեւը, հայտնում է «Կոմերսանտ»-ը։
«Ուկրաինան նրանց բացարձակ չի հետաքրքրում, նրանց հետաքրքրում է Ռուսաստանը։ Նրանք շատ կցանկանային, որ Ռուսաստանը առհասարակ չլիներ որպես պետություն»,- ասել է Պատրուշեւը։
Նա նշել է, որ Ռուսաստանը շատ մեծ հարստություն ունի, իսկ ամերիկացիները կարծում են, որ ռուսներն այդ ամենը անօրինական ճանապարհով են ձեռք բերել եւ արժանի չեն դրան։
«Դուք երեւի հիշում եք ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթի հայտարարությունն այն մասին, թե ո՛չ Հեռավոր Արեւելքը, ո՛չ Սիբիրը Ռուսաստանին չեն պատկանում»,- հավելել է Պատրուշեւը։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



