Թեթև վթարի մեջ եղել եմ, երբ աչքերս ոչ թե դիմացս էր, այլ՝ հեռախոսիս մեջ․ Դավիթ Սանասարյան
BLOGԴավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Խնդրանք համար 1 . մեքենա վարելիս կտրվեք հեռախոսից. ինքնախոստովանանք. թեթև վթարի մեջ եղել եմ, երբ աչքերս ոչ թե դիմացս էր, այլ՝ հեռախոսիս մեջ։
Պատահարների մեծ մասը մեր անզգուշության պատճառով է։
Խնդրանք համար 2. Խաչմերուկներին մի շտապեք վերջին վայրկյանին հատել խաչմերուկը. բոլորս մտածում ենք ժամանակ ու նյարդ խնայելու մասին. էկեք մտածենք կյանք փրկելու մասին. ըստ էության՝ մեր խնայածը վայրկյաններ կամ րոպեներ են, իսկ վտանգի դեպքում վնասը կյանք, առողջություն կամ ազատազրկում։
Հազվադեպ պատահող սխալները շարունակեք գրել ինքներդ, խորհուրդ տվեք ձեր շրջապատի վարորդներին ու հետիոտներին պահպանել երթևեկության կանոնները, եղեք օրինավոր, եղեք մարդասեր։
Սիրում եմ բոլորիդ»:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



