Վթար Երեւան-Սեւան ավտոճանապարհին
SOCIETYՆոյեմբերի 20-ին, ժամը 14.40-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհին՝ ՃՈ հենակետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհի 62-րդ կմ-ում «Վոլկսվագեն տուարեգ» մակնիշի 25 ՕՕ 045 պետհամարանիշի (վարորդ Մ. Գ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ հարվածել էլ. սյանը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածներ Մ.Գ.-ը (ծնված 1985թ.) եւ ուղեւոր Ա. Հ.-ը (ծնված 1965թ.) հոսպիտալացվել են Սեւան քաղաքի ԲԿ:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



