«Ալաշկերտը» ձեռք է բերել 29-ամյա բրազիլացի կիսապաշտպանի
SPORT«Ալաշկերտի» կազմը համալրել է 29-ամյա բրազիլացի հարձակվողական ոճի կիսապաշտպան Գալվաո դա Սիլվա Տիագոն, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Հայաստանի գավաթակրի նորեկը Սերբիայի Սուպերլիգայում հանդես գալու հարուստ փորձ ունի: Տարբեր տարիների Գալվաոն խաղացել է «Սլոբոդա Ուժիցե», «Չուկարիչկի» և «Բորաց Չաչակ» թիմերում:
Փորձառու բրազիլացի ֆուտբոլիստը պաշտպանել է նաև Մոլդովայի առաջատար ակումբի` «Շերիֆի», նաև Պորտուգալիայի Պրիմերայում հանդես եկող «Շավիշի» գույները:
Գալվաոյի նախորդ ակումբը Մալթայի Պրեմիեր լիգայի «Ֆլորիանան» էր, որի կազմում նա երկու գոլ է խփել ավարտված առաջնության 16 հանդիպումներում:
«Ալաշկերտի» նորեկը մասնակցել է օրեր առաջ կայացած Հայաստանի Մ-19 հավաքականի հետ ստուգողական հանդիպմանը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



