Տավուշի մարզում վարորդը ВАЗ 2107-ով վրաերթի է ենթարկել 10-ամյա երեխայի. Shamshyan.com
SOCIETYՀուլիսի 8-ին վրաերթ է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 12:50-ի սահմաններում Բերդ քաղաքի բնակիչ, 27-ամյա Տիգրան Մ.-ն իր վարած ВАЗ 2107 մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենայով Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցում վրաերթի է ենթարկել նույն փողոցի բնակիչ, 10-ամյա Ն. Ա.-ին:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ երեխան տեղափոխվել է Բերդի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



