Բժիշկները խորհուրդ են տալիս հնարավորինս շատ օգտագործել սիսեռ. Ահա նրա օգտակար հատկությունները, որոնք քչերին է հայտնի
LIFEՍիսեռահատիկները հիասքանչ համ և յուղալի բաղադրություն ունեն: Դրանք սպիտակուցի հիանալի աղբյուր են և ձեռքի տակ են ողջ տարին, քանի որ պահպանվում են չորացված վիճակում:
Սիսեռը պարունակում է շուրջ 80 սնննդարար նյութեր: Այն, ինչպես և մյուս լոբազգիները, անփոխարինելի է հյուսվածքներում խոլեստերինի մակարդակն իջեցնելու գործում : Գիտականորեն ապացուցված է, որ լոբազգիների՝ հատկապես սիսեռի օգտագործումը էականորեն կրճատում է սրտանոթային հիվանդություններով հիվանդություններով հիվանդանալու հավանականությունը և դրանց լուրջ հետևանքները, այնպիսիք, ինչպիսիք են կաթվածներն ու ինֆարկտները: Այն, փաստորեն, օրգանիզմն ապահովում է ճարպազուրկ և դրանով հանդերձ բարձրակարգ սպիտակուցով:
Սիսեռը հանքային նյութերի, օրինակ, մոլիբդենի հիանալի աղբյուր է: Մոլիբդենը պատրաստի սննդին սովորաբար ավելացվող վնասակար հավելումների չեզոքացման համար պատասխանատու ֆերմենտի բաղադրիչն է:
Սիսեռը ձեզ էներգիա կհաղորդի՝ օգնելով լրացնել երկաթի պաշարը: Դաշտանի օրերին, երբ օրգանիզմը երկաթի անբավարարություն է ունենում, սիսեռի օգտագործումը հատկապես լավ է այն պատճառով լ, որ, ի տարբերություն կարմիր մսի(երկաթի այլ աղբյուր), լոբազգիները ցածր կալորիականություն ունեն և ճարպեր չեն պարունակում:
Սիսեռը մանգանի հոյակապ աղբյուր է: Այս միկրոտարրը օրգանիզմի հակաօքսիդացման պաշտպանության բազմաթիվ գործընթացների բաղկացուցիչ մասն է կազմում և էներգիայօ աղբյուր է: Ընդամենը մեկ բաժակ սիսեռն ապահովում է այդ կարևոր հանքանյութի օրական չափաբաժնի 84,5%-ը:
Սիսեռը կայունացնում է արյան մեջ շաքարի մակարդակը: Ինչպես և մյուս լոբազգիները, սիսեռը նույնպես հարուստ է սննդային լուծվող և չլուծվող նրբաթելերով: