Զգույշ եղեք, երբ ցավում է որովայնի վերին ձախ հատվածը. ահա որովայնի մասի ցավերի ամբողջական քարտեզը
LIFEԿարող եք որովայնում տարբեր ձևի և ուժգնության ցավ զգալ՝ երբեմն կտրուկ, երբեմն բութ, երբեմն ձգող, երբեմն նվվացող, որովհետև մեր օրգանիզմի այդ հատվածում շատ գործառույթներ են տեղի ունենում, և կան շատ հնարավոր պատճառներ:
Որովայնի ցավի պատճառ կարող է լինել շատ բան՝ վախից կամ սթրեսից մինչև չափից շատ ուտելը կամ ավելի լուրջ պատճառ:
Ինչ է ցույց տալիս որովայնի ցավը՝ ներկայացնում ենք ստորև․
1. Որովայնի միջին ձախ հատված
Եթե ցավը մոտավորապես իրանի բարձրությամբ ձախ կողմից է, դա կարող է խոսել երիկամային վարակի կամ երիկամներում քարի առկայության մասին: Եթե միզելիս էլ է ցավում, փորկապություն կա, ապա պարտադիր բժշկի դիմեք: Շատ հնարավոր է՝ երիկամային վարակ լինի:
Եթե ոչ, դա կարող է կապված լինել ողնաշարի գոտկատեղի մասի հետ:
2. Միջին կենտրոնական հատված
Եթե որովայնի կենտրոնում, պորտի շուրջը կամ մի քիչ վերև բութ ցավ ունեք, դա կարող է կույր աղիքի բորբոքման կամ պանկրեատիտի նշան լինել: Եթե ցավն ուժեղանում է, բժշկի դիմեք:
3. Որովայնի միջին աջ հատված
Եթե ցավն աջ կողմում է իրանի բարձրությամբ, դա կարող է երիկամների հետ կապված խնդիր լինել կամ կապված լինել փորկապության հետ: Պատճառը կաող է լինել նաև դիվերտիկուլիտը, երբ հաստ աղիքի պատերին կիստաներ են գոյանում:
4. Ստորին ձախ հատված
Աղիքային խնդիրների մեծ մասը կերևա որովայնի ավելի ստորին մասի ցավով: Կանայք նաև ջղաձգումներ են ունենում այդ մասում և սովորաբար երկու կողմից:
Շարունակությունն՝ այստեղ