«Մեր ոչ մի հանգիստ մյուսին նման չէ». Յանայի եւ Սուրենի նոր լուսանկարները ծովափից
LIFEՍուրեն Փահլեւանյանն ու Յանա Դանիելյանն այս օրերին իրենց ամառային արձակուրդն են վայելում Կարմիր ծովի ափին: Ծովափնյա հանգստի սիրահար զույգն այս անգամ մեկնել է Եգիպտոս:
«Կատարյալ հանգստանալու, լիցքաթափվելու ու լիցքավորվելու համար հիանալի վայր է, այդ պատճառով երկար չենք քննարկել՝ ուր մեկնել: Երկուսս էլ սիրում ենք այստեղի մշակույթն ու հանգստությունը»,-ասել է Յանան:
Պասիվ հանգստի սիրահար ամուսինները վստահ են՝ հիանալի հիշողություններով են վերադառնալու.«Տարվա ընթացում այնքան ակտիվ կյանքով ենք ապրում, որ հանգստի մեկնելիս նախընտրում ենք պասիվությունը, որի ընթացքում կարելի է մեկ-երկու ակտիվ երեկո կազմակերպել: Այստեղ օրերը հիանալի են անցնում, մեծ բավականությամբ ու տպավորություններով ենք վերադառնալու»:
Յանայի համար իրենց բոլոր արձակուրդներն էլ հիշարժան են.«Մեր ոչ մի հանգիստ մյուսին նման չէ, ամեն մեկն իր տեսակի մեջ հետաքրքիր ու տարբերվող է անցել, միշտ լավ ժամանակ ենք անցկացրել ու հնարավորինս լիցքաթափվել: Առհասարակ, հանգստի մեկնելու ամենալավ եղանակը մեզ համար աշունն ու ձմեռն են. երբ մեր երկրում ցուրտ է, նախընտրում ենք տաք երկիր գնալ»:
Ամուսինները մեծ ցանկություն ունեն հաջորդ արձակուրդը Դոմինիկյան Հանրապետությունում անցկացնել. «Դեռ շատ երկրներ կան, որտեղ չենք եղել ու առաջիկայում կցանկանանք այցելել: Շատ կուզեմ Ռիո դե Ժանեյրոյում լինել, կրկին Թայլանդ մեկնել»,- եզրափակել է նա:
Շարունակությունն՝ այստեղ