Մահապարտ ահաբեկիչները պայթեցրել են Աֆղանստանի խորհրդարանի շենքը
INTERNATIONAL NEWSԱֆղանստանում մահապարտ ահաբեկիչները պայթեցրել են խորհրդարանի շենքը, գրում է lenta.ru-ն: Ականատեսների խոսքերով՝ մի քանի պայթյուն է տեղի ունեցել, ինչից հետո փոխհրաձգություն է սկսվել։
Նշվում է, որ մի քանի գրոհայինի հաջողվել է շենք մտնել։
Հայտնի է, որ այդ պահին շենքում խորհրդարանականներ են եղել: Նրանցից ոչ մեկ չի տուժել: Պայթյուններից անմիջապես հետո նրանք սկսել են դուրս գալ խորհրդարանի շենքից:
Պայթյունների պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» շարժումը: Այդ մասին հայտարարել է խմբավորման ներկայացուցիչ Զաբիհուլա Մուջահիդը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



