Հնդկաստանում փլվել է բնակելի շենքի պատը. զոհվել է 5 մարդ
INTERNATIONAL NEWSՀնդկաստանի արեւմուտքում Մահարաշտրա նահանգի Նեպալ քաղաքում փլվել է բնակելի շենքի պատը, որի հետեւանքով մահացել է 5 հոգուց բաղկացած մի ընտանիք: Այս մասին հաղորդում է ԻԱՆՍ գործակալությունը:
Փլուզումը տեղի է ունեցել տեղի ժամանակով 05.30-ին, երբ բոլորը քնած են եղել: Ոստիկանությունը համարում է, որ միջադեպի պատճառ կարող էին լինել հորդառատ անձրեւները, որոնք չեն դադարում արդեն մի քանի օր, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Հունիսին Մահարաշտրայում եւ հարեւան նահանգներում անձրեւների սեզոնն է, որի ժամանակ փլուզումներ հաճախ են գրանցվում:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



