Սպորտից հեռացած ծանրամարտուհի Նազիկ Ավդալյանի նոր ոճով լուսանկարները
PHOTOԾանրամարտիկ Նազիկ Ավդալյանը, որը 2018-ին ավարտեց մարզական կարիերան, վերջին շրջանում սկսել է բավականին հաճախ լուսանկարներ հրապարակել Ինստագրամում:
Հանրությունը Նազիկին միշտ առանձնացրել է որպես ծանրամարտուհի, որը չի կորցրել իր կանացիությունը: Ինստագրամում նրա հրապարակումներն էլ բավականին նուրբ են: Սպորտից հեռանալուց հետո Նազիկը սկսեց ոճով ներկայացնել: Նա միշտ ասել է, որ կարևորում է իր ոլորտում կանացիությունը չկորցնելը:
Ինչպես արդեն հայտնել էինք, Նազիկը որոշել էր թողնել մարզումներն ու ամբողջ ժամանակը տրամադրել որդուն, երբ իր չեմպիոնական մեդալները տեսնելուց հետո, որդին, որ այն ժամանակ 2.5 տարեկան էր, ասել էր` ես չեմ ուզում այս մեդալները, ուզում եմ, որ էլ երբեք չգնաս։ Տևական ժամանակ է՝ Նազիկն իրեն նվիրել է ընտանիքին ու անձամբ է զբաղվում որդու խնամքով: