Նեպալում ավելի քան 30 մարդ է մահացել ջրհեղեղների և սողանքների հետևանքով
INTERNATIONAL NEWSՆեպալում շարունակվող ջրհեղեղների և սողանքների հետևանքով առնվազն 32 մարդ է զոհվել, 12-ը վիրավորվել են, ևս 17 մարդու ճակատագիր անհայտ է: Այս մասին հայտնում է Корреспондент-ը՝ հղում անելով տեղի ՆԳՆ-ին:
Ջրհեղեղը պայմանավորված է երկրում հինգշաբթի երեկոյան մեկնարկած և չդադարող հորդառատ անձրևներով: Նշվում է, որ տարերային աղետը խոցել է երկրի 21 շրջան: Ներկա դրությամբ իշխանություններին հաջողվել է տարհանել 831 մարդու:
Միևնույն ժամանակ ոստիկանության 28 000 աշխատակից պատրաստ է փրկարարական աշխատանքներ իրականացնելուն: Ներքին գործերի նախարարությունը գետերի մոտակա շրջանների բնակիչներին կոչ է արել անվտանգ գոտիներ տեղափոխվել:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



