Ուկրաինայում ավտոմեքենան մխրճվել է հեծանվորդ երեխաների խմբի մեջ
INTERNATIONAL NEWSՈւկրաինայում Նիկոլաեւ-Սնիգիրյովկա ավտոճանապարհին ՎԱԶ մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել անչափահաս հեծանվորդների եւ ընկել ջրանցքը: Դեպքի հետեւանքով տուժել է վեց երեխա, հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը:
Նիկոլաեւսկի մարզի ազգային ոստիկանության գլխավոր վարչության կայքում հաղորդվում է, որ վթարը տեղի է ունեցել Կրասնոե Վիտովսկո գյուղի շրջանում: ՃՏՊ-ի հետեւանքով տուժել է 14-17 տարեկան վեց դեռահաս, որոնք հոսպիտալացվել են տարբեր աստիճանի վնասվածքներով: Նախնական տվյալներով՝ Նիկոլաեւի բնակիչ, ավտոմեքենայի 25-ամյա վարորդը չի տուժել դեպքի հետեւանքով: Դեպքը քննվում է ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման հատկանիշներով, որը ենթադրում է պատիժ տուգանքի կամ մինչեւ երեք տարվա ազատազրկման տեսքով: Քննչական գործողությունները շարունակվում են:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



