Խոշոր վթար Կոտայքի մարզում․ Mazda-ն կողաշրջված հայտնվել է դաշտում, կան վիրավորներ (ֆոտո)
SOCIETYԿոտայքի մարզում այսօր՝ հուլիսի 14-ին, խոշոր ավոտվթար է տեղի ունեցել, հայտնում է Shamshyan.com-ը:
Ժամը 16:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի բնակիչ, 51-ամյա Արմեն Կ.-ն Mazda մակնիշի ավտոմեքենայով Արագյուղ-Բուժական ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվելով հայտնվել դաշտում:
Վթարի հետևանքով վարորդ Արմեն Կ.-ն և նրա ուղևոր Էրեբունի վարչական շրջանի բնակիչ Կարինե Կ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Ոստիկանության կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:


1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



