Աֆրիկայի Գավաթ․ Թունիսի հավաքականի ինքնագոլը սենեգալցիներին դուրս բերեց եզրափակիչ
SPORTՍենեգալի հավաքականը նվաճեց Եգիպտոսում ավարտին մոտեցող ֆուտբոլի Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության եզրափակիչի ուղեգիր։ Կիսաեզրափակիչում սենեգալցի ֆուտբոլիստները լրացուցիչ ժամանակում պարտության մատնեցին Թունիսի հավաքականին՝ 1։0։
Հիմնական ժամանակում երկու թիմերի դարպասին էլ նշանակվեց 11 մետրանոց հարվածներ, սակայն արդյունավետ իրացնել ֆուտբոլիստներին չհաջողվեց։ 100-րդ րոպեին սեփական դարպասը գրավեց Թունիսի հավաքականի պաշտպան Դիլան Բրոնը։
Եզրափակիչի երկրորդ ուղեգիրը կվիճարկեն Ալժիրի եւ Նիգերիայի հավաքականները։
Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկություն, կիսաեզրափակիչ
Սենեգալ - Թունիս՝ 1։0 (0։0, 1։0)
Դիլան Բրուն, 100, ինքնագոլ
Չիրացրած 11մ՝ Անրի Սեւե, 80 – Ֆերժանի Սասի, 75
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



