Մարիամ Ալեքսանյանի ու սիրելիի ջերմ լուսանկարը
LIFEԵրիտասարդ դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը կիսվել է ջերմ լուսանկարով։

Instagram-յան էջում տեղադրված լուսանկարում Մարիամը պատկերված է սիրելիի՝ դերասան Գոռ Համբարձումյանի հետ։ Գեղեցիկ զույգը մեղմ գրկախառնված է։ «Դե հիմա վերնագրեք այս նկարը։ Որը հավանեմ, կտեղադրեմ իմ էջում»,- մեկնաբանություններում գրել է նա։

Ավելի վաղ տեղադրված լուսանկարում դերասանուհին դասական կերպարում էր. նա կանաչ զգեստ էր կրում, որը համադրել էր նուրբ աքսեսուարների հետ։ Կերպարն ամբողջացնում էր արտահայտիչ շպարը, որն ընդգծում էր երիտասարդ դերասանուհու գեղեցկությունը։ Մարիամը լուսանկարը չէր մեկնաբանել, իսկ հետեւորդները հաճոյախոսություններ էին շռայլել նրան։ «Նուրբ, գրավիչ գեղեցկուհի»,- գրել էր նրանցից մեկը։
1
IDBank to Present a Unified Ecosystem Concept at DigiTec 2026
2
SoftConstruct and the French University in Armenia Sign A New Memorandum of Understanding
3
Digital Solutions in the Foreign Exchange Market: IDBank and Rate.Trading at DigiTec 2026
4
Ucom and Impact Hub Yerevan Wrap Up the Third Edition of Their Green Entrepreneurship Program
5
Digital Solutions in One Ecosystem: IDBank at DigiTec 2026



