ՊՆ պայմանագրային զինծառայողը Mercedes-ով բախվել է Mercedes-ին. մեքենաները վերածվել են մետաղե ջարդոնի, կա 5 վիրավոր. Shamshyan.com
SOCIETY
Հուլիսի 15-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 15:40-ի սահմաններում Արարատ քաղաքի բնակիչ, 40-ամյա Հենրիկ Հ.-ն իր վարած Mercedes C180 մակնիշի 99 ՏՍ 899 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 44-րդ կմ հատվածում՝ Այգավան գյուղի վարչական տարածքում, բախվել է Գորիս քաղաքի բնակիչ, 23-ամյա Սևակ Մ.-ի վարած Mercedes C180 մակնիշի 36 SV 353 համարանիշի ավտոմեքենային:
Վթարի հետևանքով Հենրիկ Հ.-ի ուղևորներ, Արարատ քաղաքի բնակիչ, 66-ամյա Հովհաննես Հ.-ն և վարորդ Սևակ Մ.-ն և նրա ուղևորներ, համաքաղաքացիներ, 31-ամյա Արթուր Ա.-ն, 29-ամյա Բաբկեն Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդու բժշկական կենտրոն, իսկ վարորդ Հենրիկ Հ.-ն՝ Արարատի բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Կայքի տեղեկություններով՝ վարորդներից Հենրիկ Հ.-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում որպես պայմանագրային զինծառայող, իսկ բախման հետևանքով Mercedes-ներից մեկն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում: Ավտոմեքենաները վերածվել են մետաղե ջարդոնի:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:
1
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
2
Hayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in Katowice
3
Unibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location
4
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
5
Harutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership
and Adopted th...



