Բարի գործ՝ արդար որոշում. «Բարի Սամարացի» ընկերության հիմնադիր Հովհաննես Հովակիմյանը «Երկրի համով դեմք» մրցանակակիր
ECONOMICSՀամի ու որակի հրաշալի համադրության արդյունքում «Բարի Սամարացի» ընկերությանը հաջողվել է մսամթերքի շուկայում զբաղեցնել կայուն դիրք: Եվ այս ամենը երկար տարիների քրտնաջան աշխատանքի արդյունք է, ինչը չի վրիպում ո՛չ գուրմանների, ո՛չ էլ որակը գնահատողների աչքից:
Օրերս, ընկերության հիմնադիր տնօրեն Հովհաննես Հովակիմյանն արժանացել է «Երկրի համով դեմք» մրցանակին, ինչը հերթական բարձր գնահատականն է ոչ միայն «Բարի Սամարացի» ընկերության հիմնադիր Հովհաննես Հովակիմյանի անցած ուղու, այլև իր գործի հանդեպ ունեցած նվիրական վերաբերմունքի հանդեպ:
Նման դեպքերում ընդունված կարգի համաձայն հնչեցվում են բազմաթիվ շնորհավորանքի ու մեծարանքի խոսքեր, սակայն ընկերության հիմնադիր տնօրենի համար ամենամեծ պարգևը ժողովրդի գնահատականն է, որին արժանանալու համար նա երբեք ջանք ու եռանդ չի խնայել:
25 տարիների քրտնաջան աշխատանքի գնահատականը ոչ թե խոսքերի, այլև սպառողների կողմից ցուցաբերվող շնորհակալական վերաբերմունքի ու ամենօրյա գոհունակության խոսքերի տեսքով է արտահայտվում, որոնք մշտապես հնչում են «Բարի Սամարացի» ընկերության կողմից արտադրվող մսամթերքի լայն տեսականին համտեսելու և տոնական սեղանները զարդարելու ժամանակ:
Եվ սա ամենամեծ գնահատականն է, որն ամբողջացել ու հետ է վերադարձել «Երկրի համով դեմք» մրցանակի տեսքով:
«Բարի Սամարացի» ընկերության հիմնադիր Հովհաննես Հովակիմյանը Orer.am-ի հետ զրույցում գոհունակություն հայտնելով բոլոր սպառողների կողմից իրեն նման բարձր գնահատականի արժանացնելու համար, նշեց, որ նման պարգևի արժանանալն է՛լ ավելի պարտավորեցնող է: Ուստի, հավատարիմ մնալով իրենց որդեգրած սկզբունքներին, շարունակելու են ամեն ինչ անել սպառողին թարմ և անարատ մսամթերքով ապահովելու համար:
Քառորդդարյա պատմություն կերտած ընկերության հիմնադիր տնօրենը վստահ է նաև, որ բարի գործերը մշտապես շարունակություն են ունենում, իսկ «Բարի Սամարացի» ընկերության գործը միշտ բարի է եղել, որի պտուղները ճաշակում են բոլորը: